18 / Մայիս / 2020 : 15-16

Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարն ու հարակից հատվածը երկու օր շարունակ ախտահանվել են: Տասը հոգուց բաղկացած խումբը ախտահանել է շուրջ 15 հազար քմ տարածք:

 «Euronews»-ը տեղեկացնում է, որ այն ներառում է ոչ միայն հատակը, այլև ցանկապատը, հուշարձանները:

Հաշվի առնելով, որ տաճարում պահվող քանդակներն ու կահույքը մարդկության ժառանգությունն են, ախտահանումը կատարվել է հատուկ նյութերով ու միջոցներով՝ վնասելուց խուսափելու համար:

Մարտից Իտալիայում եկեղեցներն ու տաճարները փակվել էին, եկեղեցական արարողությունները կատարվում էին առանց հավատացյալների:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 225 հազար 435, մահացել է 31 հազարից ավելի մարդ:

Դիտվել է 6134անգամ
Վերջին լուրեր