08 / Դեկտեմբեր / 2022 : 17-33

Աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Times-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, որը գլխավորել է ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ) նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի ընտանիքը։ Հրատարակության համաձայն՝ նա իր կարողությունը վաստակել է գրագետ ներդրումային քաղաքականության շնորհիվ։


Նշվում է,որ Ալ Նահյանների ընտանիքից, 52-ամյա շեյխ Մանսուրը, գտնվում է մեկ այլ աղյուսակի վերևում՝ առաջին անգամ առաջ անցնելով Ուոլթոններից՝ Walmart-ից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ ընտանիքը:


ԱՄԷ նախագահի ընտանիքի եկամտի հիմքը էներգիայի առևտրից ստացված շահույթն է և ներդրումները տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկաներում։ Ըստ Bloomberg-ի՝ Ալ Նահյանների կարողությունը մոտ 300 միլիարդ դոլար է։

Հայտնի է, որ ընտանիքին է պատկանում Royal Group ընկերությունը։ Նրա աշխատակազմում ընդգրկված է ավելի քան 27 հազար մարդ, ովքեր ներգրավված են տարբեր ոլորտներում՝ ֆինանսներից մինչև ռոբոտաշինություն։ Ընտանիքը նաև բաժնետոմսեր ունի անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբում, SpaceX-ում և Ռիհաննայի Savage x Fenty նորաձևության տանը:


Ամենահարուստ ընտանիքների առաջին եռյակում են հայտնվել նաև ամերիկացիներ Ուոլթոնը՝ Walmart խանութների ցանցի սեփականատերերը (224,5 միլիարդ դոլար)
և հրուշակեղենային ընկերության հիմնադիր Մարսի ընտանիքը (160 միլիարդ դոլար):


Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկը կորցրել է առաջին տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։Վարկանիշը գլխավորել է ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) LVMH շքեղ ապրանքներ արտադրող ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն։

Yelaket.am
Դիտվել է 27722անգամ
Վերջին լուրեր