Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2022 : 10-56

Ֆրանսիան երիտասարդների համար պահպանակներն անվճար կդարձնի

2023 թվականի հունվարի 1-ից 18-ից 25 տարեկան ֆրանսիացի երիտասարդները (և տղաները, և աղջիկները) երկրի դեղատներում կարող են անվճար պահպանակներ ստանալ։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ առողջական խնդիրներին նվիրված միջոցառմանը, գրում է Liberation թերթը։ Ավելի ուշ Մակրոնն այս որոշման մասին հայտնել է թվիթերում։

Ֆրանսիայի առաջնորդը նման քայլն անվանել է «փոքր, կանխարգելիչ հեղափոխություն»՝ դա բացատրելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թվի աճով։

Մակրոնը նաև հայտարարել է, այս ոլորտում այլ միջոցների մասին՝ մինչև 26 տարեկան մարդկանց համար սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների համար անվճար հետազոտություն։

Yelaket.am
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 32248անգամ
Վերջին լուրեր