09 / Դեկտեմբեր / 2022 : 14-26

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրապարակային աղոթքի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի պատերազմին և արտասվել (տեսանյութ)


Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Աստվածամորն աղոթելիս արտասվել է՝ հիշատակելով ուկրաինացիների տառապանքները։

«Անաղարտ կույս, այսօր ես ուզում եմ ձեզ ներկայացնել ուկրաինացիների երախտագիտությունը», - սկսել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, բայց արցունքների պատճառով չի կարողացել շարունակել:


Հռոմի պապ Ֆրանցիսկոսին մոտ 30 վայրկյան է պահանջվել իրեն զսպելու համար։ Նա գլուխը խոնարհել և մոտ 30 վայրկյան լռել։ Երբ Պապը վերսկսել է իր աղոթքը, նրա ձայնը դողացել է.

«Փոխարենը նորից փոխանցում եմ ժողովրդի, ծերերի, հայրերի ու մայրերի, այսքան չարչարված այս երկրի երիտասարդների աղոթքները»,- ավարտել է Հռոմի պապ Ֆրանցիսկոը որոշ ժամանակ անց։



Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մեկ անգամ չէ, որ էմոցիոնալ կերպով խոսել է ուկրաինական պատերազմի մասին, և փետրվարի 25-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ օր անց, Հռոմի պապը, հակառակ բոլոր կանոնների, հանկարծակի անձամբ այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելու,որ Ռուսաստանը դադարեցնի ագրեսիան։

Տեսանյութը՝ ստորև

Yelaket.am
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5367անգամ
Վերջին լուրեր