12 / Դեկտեմբեր / 2022 : 14-11

ՕՊԵՐԱ-ԲԱԼ 2023․ Տարեմուտի գիշերը Ամանորի տոնական միջոցառում՝ դիմակահանդես, վալս․ Երեկոյան հանդերձանքը պարտադիր է․ մանրամասներ



Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ տարեմուտի գիշերը` 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, Հայաստանում առաջին անգամ նախատեսվում է իրականացնել Ամանորի տոնական միջոցառում, որն իր բնույթով և ձևաչափով յուրահատուկ ու չկրկնվող կլինի։

Միջոցառումը կունենա դիմակահանդեսի սիրված ձևաչափ` համեմված տոնական այլ էլեմենտներով: Տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 19:00-ին։

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Հայտնի վալսեր
Դասական հայտնի օպերային արիաներ ջազային մշակումներով
Բալետային ներկայացումներ
Հատվածներ ամանորյա ամենահայտնի երգերից
Համերգը տեղի կունենա Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, բալետային թատերախմբի և առաջատար մենակատարների մասնակցությամբ:

Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորը կլինի մաեստրո Կարեն Դուրգարյանը:


ՎԱԼՍ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ

Տոնական ծրագիրն իր մեջ կամփոփի հանրահայտ վալսեր, որոնք պրոֆեսիոնալ արտիստների հետ միասին հնարավորություն կունենա պարելու նաև հանդիսատեսը` շուրջ մեկ շաբաթ տևողությամբ համապատասխան դասընթաց անցնելուց հետո։

Վալսին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք: Գրանցվել կարող եք մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը:

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Համերգից հետո թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում նախատեսված է յուրահատուկ ֆուրշետ։


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Երեկոյան հանդերձանքը պարտադիր է

Կանայք՝ երեկոյան զգեստներ

Տղամարդիկ՝ սմոկինգ կամ դասական հագուստ

Միջոցառման մասնակցության տարիքը՝ 18+

Համերգի տոմսեր՝ 20 000-ից 70 000 դրամ

Վալսի դասընթացների և հյուրասիրության տոմսեր՝ 100 000 դրամ

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Դիտվել է 23600անգամ
Վերջին լուրեր