13 / Դեկտեմբեր / 2022 : 11-14

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլն կարող են կորցնել տիտղոսները Netflix-ի սկանդալային ֆիլմի պատճառով

Մեգան Մարքլի և արքայազն Հարիի մասին վավերագրական ֆիլմը հակասական էմոցիաների և հասարակական բացասական գնահատականների ալիք է առաջացրել։

Պահպանողական պատգամավոր Բոբ Սիլին կոչ է արել Սասեքսի դուքսին և դքսուհուն զրկել իրենց թագավորական տիտղոսներից՝ Netflix-ի նոր սերիալի առաջին մասի թողարկումից հետո:

Պատգամավոր Բոբ Սիլին մեղադրել է դքսին և դքսուհուն Բրիտանիայի և թագավորական ընտանիքի վրա «ագրեսիվ» և «անհավանական» հարձակումների մեջ։

Խորհրդարանի անդամը օրինագիծ է ներկայացրել թագավորական ընտանիքի մասնավոր անդամների մասին՝ օգնելու Գաղտնի խորհրդին՝ նվազեցնել Սասեքսի դուքսի և դքսուհու կարգավիճակը:

Համապատասխան օրենսդրությունը կփոխի 1917 թվականի տիտղոսից զրկման մասին օրենքը:

Հիշեցնենք, որ Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է Մեգան Մարքլը և արքայազն Հարին սերիալի առաջին երեք դրվագները։ Ինչպես և սպասվում էր, Սասեքսի դուքսերի նոր նախագիծը սկանդալներ է առաջացրել, Բուքինգհեմյան պալատն արդեն նրանց մեղադրել է ստելու մեջ։

Նշվում է, որ ֆիլմը չարդարացրեց հանդիսատեսի սպասելիքները։ Netflix-ը ներկայացրեց շոուն որպես «աննախադեպ», սակայն ֆիլմն արժանացավ քննադատությունների։ Ֆիլմի ռեժիսորն է Էմմի մրցանակի դափնեկիր Լիզ Գարբուսը։

Yelaket.am


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16770անգամ
Վերջին լուրեր