18 / Մայիս / 2020 : 20-33

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» ՀՔԱՎ-ի զեկույցի վերաբերյալ պաշտոնական անդրադարձը

 

2019 թ. հոկտեմբերի 31-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրեց «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա», ինչպես նաև  «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցները։

Զեկույցներն անդրադառնում են ԱլԳ երկրներում՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, ռուսական ռազմական ներկայությանը, դրա հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին, միջպետական փաստաթղթերին:

Հայաստանին վերաբերող զեկույցում ներկայացված են ՀՀ և ՌԴ միջև կնքված միջպետական փաստաթղթերով կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ մտահոգությունները, ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցած միջադեպերը, Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վրա ռուսական ռազմաբազայի ներկայության ազդեցությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությանը միջպետական փաստաթղթերի անհամապատասխանության վերաբերյալ խնդիրները։

Ակնկալելով պատասխանատու պետական կառույցների կարծիքը և մեկնաբանությունները Հայաստանին վերաբերող զեկույցում ներկայացված հարցերի և խնդիրների շուրջ՝ 2020 թ. հունվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշված զեկույցներն ուղարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

 

Դիտվել է 12383անգամ
Վերջին լուրեր