21 / Դեկտեմբեր / 2022 : 11-44
Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ. Հրանուշ Եղոյան

-Ի՞նչն ամենաշատը Ձեզ գերեց դիմահարդարման ոլորտում:
-Ամենաշատը ինձ գերեց այն, որ ես կարող եմ իմ գեղեցկության տեսությունը ներկերի, գույների, գծերի միջոցով էլ ավելի արտահայտիչ դարձնել ,տեսնել այն գեղեցիկը, ինչը որ ես տեսնում եմ ցանկացած կնոջ մեջ, իր յուրահատկությունը, առանձնահատկությունը և անկրկնելիությունը:
-Ի՞նչն է առավելագույնը ընդգծում կնոջ գեղեցկությունը:
-Առավել գեղեցիկ կինն ինձ համար այն կինն է, որը շեշտելով իր անհատականությունը շատ մեծ դեր է հատկացնում խնամքին, իսկ խնամված լինելը ինձ համար գեղեցկության ամենակարևոր գրավականներից մեկն է: Խնամվածությունը հիմնային համարելով՝ կարող ես կերտել քո սեփական գեղեցկության չափանիշը:

-Յուրաքանչյուր տարիք և եղանակ պահանջու՞մ է առանձնահատուկ խնամք:
-Հիգիենան և խնամքը իմ կարծիքով պետք է ցանկացած երեխայի, բայց հատկապես աղջիկ երեխաներին պետք է մանկուց սովորեցնել, որ այն դառնա առօրյայի մի մաս: Խնամել պետք է ինչպես դեմքը, այնպես էլ մարմինը, հոնքերը, վարսերը: Իսկ դրա համար կան ցանկացած տարիքային խմբի համար նախատեսված խնամքի միջոցներ: Լավ կլինի, որ վաղ տարիքում՝ դեռահասության շրջանում աղջիկներին ուղղորդեն մայրերը, քույրերը և արդեն ըստ տարիքի մինչև խոր ծերություն խնամքին տալ մեծ դեր: Այստեղ ուզում եմ շեշտել, որ խնամքը այն միջոցը չէ, որ թաքցնում է տարիքը, այլ թույլ է տալիս ցանկացած տարիքում իդեալական տեսք ունենալ: Իսկ ինչ վերաբերում է տարվա եղանակներին, ամռան շրջանում խնամքի միջոցները պետք է լինեն ավելի թեթև, գելային, ոչ շատ յուղոտ, քանի որ արևոտ եղանակին յուղային նյութերը ավելի շատ չորություն են հաղորդում մաշկին, դրա համար պետք է ավելի թեթև, արագ ներթափանցող փոքր մոլեկուլային քաշ ունեցող նյութերով խնամել ամռանը և խոնավեցնել մաշկը ցանկացած եղանակի պարագայում, որովհետև հաճախ լսում եմ միֆեր, որ ձմռան շրջանում չի կարելի խոնավեցնել մաշկը. դա կատարյալ հիմարություն է, պետք է խոնավեցնել բոլոր տեսակի մաշկերը տարվա բոլոր եղանակներին:
-Ի՞նչ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ դիմահարդարման պայուսակում:
-Այսօրվա նյութերը այնքան կայուն են, եթե նույնիսկ առավոտյան դիմահարդարվել եք, հնարավոր է օրվա ընթացքում կարիք չլինի շտկումներ անելու, ինչը հաճախ ինձ հետ լինում է: Ես հաճախ ունենում եմ ուղղակի մի հայելի այտերի գունաներկով և շուրթերի փայլ,այլ պարագաներ երբևէ չեմ ունենում: Կարևոր է այն, թե ինչին է կինը նախապատվություն տալիս, բայց կարծում եմ, որ հայելին է պարտադիր, որպեսզի կարողանա ստուգի, արդյոք ամեն ինչ լավ է դեմքին, մնացածը ըստ նախընտրության.մեկը աչքերն է շպարում, մեկը շեշտադրում է հոնքերը, շուրթերը, այտերը, դիմափոշուն տեղ են տալիս, եթե յուղոտ մաշկ ունի կինը, դրա համար ամեն մեկը պետք է իր նախընտրած պարագային նախապատվություն տա:

-Համամի՞տ եք, որ անձի ներաշխարհն ու արտաքինը միշտ ներդաշնակ են:
-Այո, ներդաշնակ են ,շատ հազվադեպ է լինում, որ չհամընկնեն: Բայց այստեղ կարևորում եմ ,թե ինչ աուրա է տիրում կնոջ հոգում: Բարությունը, ուրախությունը, պոզիտիվ էներգիան դրոշմվում է դեմքին: Եթե մարդ անընդհատ լարված է, չար մտքերով է տարված, դա համապատասխան դրոշմ է լինում դեմքին և այդ պարագայում ոչ մի բան չի օգնի և դա ինքնըստինքյան տգեղացնում է կնոջը:
-Ո՞ր հայ արտիստներն են աչքի ընկնում իրավիճակին բնորոշ ճիշտ դիմահարդարմամբ:
-Դիմահարդարման ասպարեզում ես շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել: Կարող եմ ասել, որ բոլոր արտիստներն էլ բավականին տեղին են ամեն ինչ անում: Հազվադեպ կարող ենք տեսնել խիստ և կոպտագույն սխալներ բեմին, որովհետև դիմահարդարման և վարսահարդարման ոլորտը Հայաստանում բավականին զարգացած է: Ավաղ, հեռուստատեսությունը այդ առումով ավելի կաղում է, բայց երգիչները միշտ տեղին են դիմահարդարված:

-Բնավորության ինչպիսի՞ գծերով առանձնացող մարդկանց հետ երբևէ չեք աշխատի:
-Կարող եմ ասել,որ գրեթե նման մարդիկ էլ ինձ չեն հանդիպում, որովհետև տարիների ընթացքում ինքս հոգեբանորեն պատրաստ եմ տարատեսակ բնավորությամբ մարդկանց հետ շփվելուն:Այստեղ կարևորը հաճախորդին փոխադարձ վստահություն ներշնչելն է, որ դու էլ ես շահագրգռված, որ ինքը քեզ մոտից դուրս է գալու այն գեղեցկության ակնկալիքով, որը սպասել է:Ես շատ շփվող մարդ եմ, կարողանում եմ ցանկացած մարդու հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել: Ունեմ հաճախորդներ, որ երկար տարիների համագործակցության արդյունքում դարձել ենք ընկերներ: Մեզ մոտ փոխադարձ վստահություն կա, ինչը ամենակարևորն է:
-Ի՞նչն է այսօր Ձեզ ամենաշատը վախեցնում:
-Երբ մարդը կորցնում է չափի զգացումը, արդեն ինձ վախեցնում է: Ցանկացած նորաձևության մեջ,ամեն ինչը, երբ հասնում է ծայրաստիճան արտահայտված լինելուն,արդեն համարվում է մոդայից դուրս: Նորաձևությունը այդպիսին է թե՛ հագուստի մեջ, թե՛ վարսահարդարման մեջ, թե՛ դիմահարդարման մեջ, դրանք շատ փոխկապակցված են իրար հետ: Երբ կոշիկը բարձրանում, բարձրանում հասնում է ծայրահեղ բարձրության,հետո նորաձև է դառնում ավելի ցածր ու հարմարավետ կոշիկը:Նույնն էլ դիմահարդարումը,երբ չափի զգացումը կորում է, ուրեմն հասել է ծայրաստիճան վատ վիճակին և այդ ժամանակ պետք է ուղղակի չափի զգացումը չկորցնել,միշտ ամեն ինչը գեղեցիկ է դիտվում չափի մեջ: Ես փոփոխություններին կողմ կլինեմ այն ժամանակ,եթե դրանք լինեն հղկման արդյունք, բայց եթե կտրուկ փոփոխություններ են, որը օտար դեմք ու մարդ է դարձնելու, այդ նույն մարդուն չեմ ընդունում ու չեմ հարմարվում այդ մտքի հետ:
-Ինչպիսի՞ն է սիրո Ձեր բնորոշումը:
-Սերը գեղեցիկ զգացմունք է,առանց սիրո ոչինչ հնարավոր չէ,պետք է ամեն ինչի մեջ տեսնես գեղեցիկը: Դա բնավորություն է,կամ այդպիսին ես, կամ պետք է քեզ կերտես այդպիսին, որ ամեն ինչի մեջ տեսնես գեղեցիկը:
-Կինը գեղեցիկ է, երբ...
-Երբ ներքին փայլ ունի:Ըստ իս կնոջը գեղեցկացնում է համբերատարությունն ու հանդուրժողականությունը, աշխատասեր ու մաքրասեր լինելը, խելացիությունն ու կիրթ պահվածքը:


Դիտվել է
40409անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Կանանց 9 տեսակ, որոնց անհուսորեն սիրահարվում են տղամարդիկ
Մի՞թե տղամարդիկ սիրահարվում են միայն կատարյալ մարմին ունեցող, կատարյալ կանանց: Ոչ:Գաղտնիքն այն է, որ տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենք իրենց են սիրահարված:Տղամարդիկ սիրահարվում են...
21 / Փետրվար / 2020
Ինչպե՞ս ճիշտ սնվել
Մարդու գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը սնունդն է: Առողջ, հաշվեկշռված (բալանսավորված) և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման և առողջության...
31 / Հունվար / 2020
Արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկություն
Մարդը ստեղծվել է գեղեցիկը տեսնելու համար, բայց ոչ բոլորն են ունակ տեսնել և գնահատել այն:
հետազոտությունները ցույց են տվել, որ հարցազրույցի ժամանակ աշխատանք են ստանում այն անձինք, ովքեր առավել ...
31 / Հունվար / 2020
ԱՐՀԵՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Վերջին ժամանակներս վիրահատական միջամտությամբ փոփոխություններ կատարած մարդկանց թիվն իսկապես ավելացել է: Պլաստիկ վիրահատություններն այնքան մեծ տարածում են գտել, որ թվում է՝ պլաստիկ վիրաբույժին...
01 / Փետրվար / 2020
Աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ ազգությունների
Հեղինակավոր Elle ամսագիրը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ երկրների: Ցուցակում ներառված են միայն թխահերները, քանի որ, ըստ ամսագրի, հենց նրանք են բոլոր ժամանակներում համարվում...
07 / Մարտ / 2020
Բնական միջոցներ՝ չոր, թառամած մաշկի համար
Թարմ մաշկ ունենալու համար օրական խմեք 1 բաժակ գազարի հյութ, իսկ մնացորդներով ծեփեք դեմքը
Մարդկությունը հետզհետե վերադառնում է բնականին` այն ամենին, ինչ ստեղծում եւ արարում է բնությունը։ Արդարեւ,...
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
Աշխարհի ամենագեղեցիկ կինը թոփլես նկարահանվել է Vogue ամսագրի համար
Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որն ավելի վաղ ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, անկեղծ հանդերձանքներով նկարահանվել է ֆոտոշարքում Vogue ամսագրի հունական տարբերակի համար: Կադրերը հրապարակվել...