Պատրաստում ենք Գյուղի Գաթա
Բաղադրությունը՝
Խմորի համար՝
Ալյուր 5-6 բաժակ
Կարագ կամ մարգարին-500 գր
Մածուն-1 բաժակ
Սոդա-1 թեյի գդալ
Ձվի դեղնուց-1 հատ
Խորիզի համար՝
Յուղ-3 ճաշի գդալ
Շաքարավազ-1 բաժակ
Վանիլին
Ալյուր-2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Ալյուրը բրգաձև լցնել սեղանի վրա, կարագը կտրատել մեջը: Սկսել ձեռքերով այնքան տրորել ալյուրը և կարագը իրար հետ ալրանման շաղախ դառնան: Մեջտեղը փոս անել և մածունը սոդայի հետ լցնել ու նորից ձեռքով սկսել մածունն ու շաղախը խմոր սարքել։ Հունցել այնքան, որ համասեռ, չկպչուն խմոր դառնա: Բաժանել 3 գնդի դնել մի կողմ:
Խորիզի համար հալած յուղը շաքարավազի հետ այնքան տրորել ձեռքերով, որ փրփրի ու շաքարավազը մեջը շատ չզգացվի, ավելացնել վանիլին և 2 ճ.գ. ալյուր: Բաժանել 3 մասի։
Խմորը բացել ուղղանկյան տեսքով ամբողջ մակերեսին հավասարապես քսել խորիզը, բոլոր ծայրերից մի քիչ ծալել ներս, հետո փաթաթել ռուլետի նման, կտրատել, պատառաքաղով նախշեր անել , քսել ձվի դեղնուց և դնել ջեռոցը: Եփել 180 աստիճանի տակ մինչև վարդագունելը։