16 / Հունվար / 2023 : 16-27

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է


ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 16-ին, կազմել է 396.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.77 դրամ (նվազել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.73 դրամ (նվազել է 0.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.80 դրամ (նվազել է 0.08 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 394-400 դրամով, վաճառվում է 403-406 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 421-430 դրամով, վաճառվում է 437-443 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.02-5.72 դրամով, վաճառվում է 5.84-6.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 403.50 դրամով:

Եվրոն գնվում է 430-434 դրամով, վաճառվում է 438 դրամով:

Ռուբլին գնվում է 5.60-5.65 դրամով, վաճառվում է 5.85 դրամով:
Դիտվել է 26087անգամ
Վերջին լուրեր