23 / Հունվար / 2023 : 10-18

Նավթն աննշան էժանանում է


Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աննշան իջնում են, վկայում են աճուրդների տվյալները։ Աճուրդների ծավալը նվազել է Ասիայում ըստ լուսնային օրացույցի Նոր տարվա տոնակատարության ֆոնին։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսի գինն իջել է 0,4 տոկոսով՝ մեկ բարելը 87,28 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,36 տոկոսով՝ 81,35 դոլար։
Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շուկաների բացվելուց առաջ աճուրդների ծավալն իջել է, քանի որ Չինաստանում եւ Արեւելյան Ասիայի այլ երկրներում ձմեռային նորալուսնի օրը նշվում է Նոր տարին։ Չինաստանի, Հոնկոնգի եւ Հարավային Կորեայի շուկաները փակ են։ Չինաստանը նավթի ամենամեծ սպառողներից եւ ներմուծողներից մեկն է։
Դիտվել է 6768անգամ
Վերջին լուրեր