29 / Մարտ / 2020 : 14-45

«Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվել են

 

«Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները ժամանակակավորապես դադարեցվել են՝ հաշվի առնելով հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարաված արտակարգ դրության կանոնները։

«Որոշումը կայացրել է «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը՝ ելնելով իր աշխատակիցների, դերասանների անվտանգությունից։ Նկարահանումների ընթացքում առողջական խնդիր ունեցող ոչ մի աշխատակից չենք ունեցել, ուղղակի անկախ ամեն ինչից, կարևորագույնն ու առաջնայինը մեր թիմի առողջական ապահովությունն է։ Պատրաստի սերիաներով դեռ կարող ենք զբաղեցնել մեր հեռուստադիտողներին»,-ասաց ԱՆին։

 

Թե երբ կվերականգնվեն նկարահնումները, հստակ ասել չեն կարող։ «Ամեն ինչ կախված է արտակարգ դրությունից և երկրի իրավիճակից։ Սցենարային աշխատանքները շարունակվում են, երբ ամեն ինչ նորից ապահով ու անվտանգ լինի, կշարունակենք աշխատել նույն ռիթմով»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Դիտվել է 15257անգամ
Վերջին լուրեր