19 / Մայիս / 2020 : 15-45

Աստղագետները Ծիր Կաթինում հայտնաբերել են տիեզերքի ամենահին աստղերից մեկը. Science Alert

Աստղագետները Ծիր Կաթինում հայտնաբերել են գրեթե 35 000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող կարմիր հսկա SMSS J160540.18–144323.1 աստղը, որը տիեզերքում հետազոտված բոլոր աստղերից ամենացածր երկաթի պարունակությունն ունի, գրում է Science Alert-ը։

 
Աստղագետները հայտնում են, որ հայտնաբերված աստղը տիեզերքի ամենահին աստղերից մեկն է, որը, հավանաբար, պատկանում է աստղերի երկրորդ սերնդին, և առաջացել է 13,8 միլիարդ տարի առաջ։

«Այս աներևակայելի անեմիկ աստղը, որը, հավանաբար, ձևավորվել է Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի հետո, ունի երկաթի 1,5 միլիոն անգամ ավելի ցածր մակարդակ, քան Արեգակը», - բացատրել է աստղագետ Թոմաս Նորդլենդերը։

Դիտվել է 8226անգամ
Վերջին լուրեր