27 / Փետրվար / 2023 : 16-01
Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսին աճել է 10.5 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 46.1 տոկոսով, այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 12.2 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվարին 2022-ի հունվարի նկատմամբ ավելացումը կազմել է 17.7 տոկոս: Հայաստանում 2023 թվականի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 25.9 տոկոսով:
2023 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվարի համեմատ աճել է 8.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 1.6 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա առաջին ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 1.5 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 93.8 տոկոս աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 72.5 տոկոսով:
Դիտվել է
3713անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020