12 / Ապրիլ / 2023 : 15-06

Գերմանական որակ և մասնագիտական մոտեցում․ Երևանում գործում է UTS սրահը

Աշխարհահռչակ GROHE ապրանքանիշը նորագույն տեխնոլոգիաների և գերմանական որակի լավագույն համադրությունն է։ Ի հավելումն աշխարհահռչակ GROHE ապրանքանիշի արտադրանքի անկրկնելի որակի, այժմ նաև Հայատանում գործում է բրենդի երաշխիքային սպասարկման կենտրոնը, որը ներկայացնում է United Technical Service (UTS, Յունայթեդ Տեխնիկալ Սերվիս) ընկերությունը։ Գերմանական GROHE ապրանքանիշի լավագույն ապրանքատեսակները կարելի է ոչ միայն ձեռք բերել սպասարկման կենտրոն-վաճառքի սրահից, այլև ստանալ երաշխիքային սպասարկում։

GROHE ապրանքանիշի հայաստանյան պաշտոնական երաշխիքային սպասարկման կենտրոն-վաճառքի սրահը Հայաստանում երաշխիքային սպասարկում է իրականացնում բրենդի սանտեխնիկայի համար: Երաշխիքային սպասարկումն իրականացվում է անկախ ապրանքի ձեռք բերման վայրից և երկրից՝ երաշխիքային կտրոնի առկայության պարագայում։
United Technical Service ընկերությունից հայտնել են, որ GROHE-ն ստեղծում է խելացի, կյանքի որակը բարելավող և կայուն արտադրանք՝ կենտրոնանալով հաճախորդների կարիքների վրա, իսկ որպես հավելյալ արժեք ստեղծվում է նոր մակարդակի կոմֆորտ։

Սպասարկման կենտրոնի տարածքում՝ Դավիթ Անհաղթ 9 հասցեում, գործում է նաև վաճառքի սրահ, որտեղ ներկայացված է արտադրանքի լայն տեսականի։ Ներկայացված տեսականին շատ բազմազան է, որտեղ ցուցադրված է 100-ից ավելի ապրանքատեսակ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է ամենաորակյալ նյութերից, դիմացկուն են քերծվածքների, փորվածքների, ներկերի և բարձր ջերմաստիճանի նկատմամբ:

Աշխարահռչակ ապրանքանիշը ներկայացնող «Յունայթեդ Տեխնիկալ Սերվիս» ընկերության նպատակները հեռանկարային են։ Ընկերությունը հայտնել է, որ չի սահմանափակվում միայն վաճառքով, լավ սպասարկմամբ կամ երաշխիք տրամադրելով, ծրագրում է նոր մշակույթ ձևավորել ոլորտում, վերապատրաստել լավագույն մասնագետներին և Հայաստանի շուկայի համար նոր նշաձող սահմանել։ Այս նպատակով կենտրոնի աշխատակիցները որակավորման բարձրացման դասընթացներ են անցնում GROHE ընկերության մասնագետների կողմից։

Ի դեպ, UTS-ը Հայաստանում ոչ միայն GROHE գերմանական բրենդն է սպասարկում և վաճառում, այլև մի շարք այլ բրենդների լավագույն ապրանքատեսականին։ UTS-ը պարբերաբար հանդես է գալիս նորություններով, որոնց կարելի է ծանոթանալ հետևելով պաշտոնական էջերին։

Դիտվել է 21356անգամ
Վերջին լուրեր