15 / Ապրիլ / 2023 : 11-46

Իմ յուրաքանչյուր կերպար դաստիարակում է ինձ...Ջեմմա Ադամյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը մարմնավորած կերպարների, մասնագիտական կրթության , ստացած մրցանակի և սիրո մասին:
-Այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը Դուք արժանացաք լավագույն երիտասարդ դերասանուհի մրցանակին: «Սպասում...»-ն արդարացրե՞ց ձեր սպասումները:

-Իհարկե շատ հաճելի է լինել գնահատված կատարած աշխատանքի համար ,բայց մրցանակը իսկապես անսպասելի և ուրախացնող էր,նաև պարտավորեցնող հետագա աշխատանքների համար: Իսկ «Սպասում» ներկայացումը, այո՛, արդարացրեց իրեն,որի վառ վկան հանդիսատեսն է:

-Դերասանի համար կարևո՞ր է մասնագիտական կրթություն ունենալը:
-Այո՛,առհասարակ կարծում եմ ,որ յուրաքանչյուր մասնագիտությանը մոտենալուց , մասնագիտական կրթությունը կարևոր է և պարտադիր)

Դերասանի մասնագիտությունը սերտ կապված է հասարակության հոգեբանության, ճաշակի ձևավորման ,էմոցիաների հետ,և միայն մասնագետը կարող է դիպչել այդ ամենին առանց վնասելու:
-Ձեր մարմնավորած ո՞ր կերպարն է հոգեհարազատ Ձեր էությանը:

Իմ յուրաքանչյուր կերպար դաստիարակում է ինձ ,ես շատ բան եմ սովորում նրանցից,բայց էությանս շատ մոտ կերպարի դեռ անդրադաձ չեմ ունեցել:

Բայց այն բոլոր կերպարները, որոնք մարմնավորել եմ, իրենց լուման են ունեցել իմ աշխարհայացքի ձևավորման , մտածելակերպի և ապրելակերպի հարցում:
-Ձեր մասնակցությամբ «Բոհեմ» փաստագրական ֆանտազիայի հիմքում 4 կանայք են,ովքեր նվաճում են աշխարհը՝տանուլ տալով իրենց կյանքն ու էությունը:Մեր իրականության մեջ կա՞ն նման կանայք և ովքե՞ր են:

-Վստահ եմ ,որ կան, բայց դժվարանում եմ հիմա անուններ նշել:

-«Հարսանիք թիկունքում» հայտնի դրամայում Դուք մարմնավորում եք Անիի կերպարը: Ի՞նչը կփոխեիք կերպարի մեջ:

-Ոչինչ չէի փոխի:Անին ինձ այնքան հարազատ է ,և այդ կերպարը այնքան արդարացված է, որ այլ կերպ նույնիսկ չեմ պատկերացնում...
-Ըստ դրամայի՝ ո՞րն է հայ ժողովրդի հարատևման առհավատչյան:

-Ապրելը ..

Իզուր չի շեշտվում ներկայացման ֆինալում հերոսի կողմից հնչող «պարեք» արտահայտությունը.դա ապրելու, արարելու, շարունակելու, հավատալու կարողանալու ու չհանձնվելու ունակությունն է ...
- Սերն ունի՞ իրեն բնորոշ դիմագիծն ու ժպիտը:
-Սերը անդեմ է, երբ ուզում ես հիշել,բայց տեսնելուց միանգամից ճանաչում ես...

- Ի՞նչն է գեղեցիկի հոմանիշը Ձեզ համար:
-Գեղեցիկ_բնական(բնություն)...

-Ո՞րն է կյանքում Ձեր առաքելությունը...
-Ցույց տալ, լինել հայելի դիմացինի (հանդիսատեսի) համար...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 24768անգամ
Վերջին լուրեր