20 / Մայիս / 2020 : 13-53

Կորոնավիրուսը տարածում է գտնում Սպիտակ տանը
 

Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների, երկրի փոխնախագահ Մայք Փենսը եկող օրերի ընթացքում խուսափելու է Սպիտակ տան աշխատակիցների հետ շփումներից: Խնդիրն այն է, որ նրա խոսնակ Քեթի Միլլերի մոտ ախտորորշվել է կորոնավիրուս: Երկշաբաթյա ինքնամեկուսացում են սկսել ԱՄՆ-ի առողջապահության բնագավառի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ազգային հաստատության տնօրեն Էնթընի Ֆաուչին: Նույն քայլին են դիմել կորոնավիրուսի հարցերով ստեղծված Սպիտակ տան հատուկ խմբի անդամները, երբ հայտարարվեց, որ նրանք շփում են ունեցել կորոնավիրուս կրող անձնավորության հետ:

Ծովային գործողությունների գլխավոր հրամանատար Մայքըլ Գիլդեյը նույնպես տեղեկացրել է, որ կովիդ 19 հիվանդությամբ վարակված անձնավորության ազգակիցների հետ հանդիպումից հետո ինքն անցում է ինքնամեկուսացման: Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քեւին Հասեթն էլ հայտարարել է, թե Սպիտակ տանն աշխատելը մտահոգիչ է եւ որ հարկավոր է աշխատաքներն իրականացնել տնից:

Ինչպես երկու ավագ պաշտոնյաներ են ասել, քաղաքական շրջանակները Վաշինգտոնում մտահոգ են, որ վիրուսով կարող են վարակվել երկրի նախագահն ու փոխնախագահը: Ու դա շատ մտահոգիչ է, քանի որ հրամանատարությունը փոխանցելու շղթա կազմված չէ:

Ըստ Ռոյթերս լրատվական գործակալության, Թրամփի վարչակազմը ներկա պահին չի ծրագրում սոցիալական հեռավորության մասին կանոններ կիրառել նախագահի ու փոխնախագահի համար: Պարզապես Սպիտակ տանը պարբերաբար կատարվելու են ախտահանիչ գործողություններ, իսկ աշխատակազմի մեծ մասին պարտադրելու են աշխատել տնից:

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության փաստթղթերի համաձայն, կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի գաղտնի ծառայության 34 աշխատակիցների մոտ, որոնցից 23-ն արդեն բուժվել են:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ կորոնավիրուսը, Սպիտակ տանը տարածվելով, կարող է սպառնալ երկրի անվտանգությանը: Դեռեւս ապրիլ ամսին էր ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնն առաջարկել, որ բոլորը կրեն դիմակներ: Թրամփն այս կոչը փոխանցել էր ժողովրդին, սակայն ասել էր, թե այն կամավորության սկզբունքով է: Նա շեշտել էր նաեւ, թե ինքը դիմակ չի կրելու:

Ինչպես մասնագետներն են ասում, դիմակ կրելու նպատակն այլոց չվարակելն է, եւ պետության ղեկավարները երկրի ժողովրդի առջեւ օրինակ կծառայեն, երբ իրենք կրեն դիմակներ:

Դիտվել է 2999անգամ
Վերջին լուրեր