28 / Ապրիլ / 2023 : 10-56

Պղնձի արժեքը բարձրանում է


Պղնձի բորսայական գինն ապրիլի վերջին աշխատանքային օրը փոքր-ինչ բարձրանում է, բայց ամսվա սկզբից մինչեւ նախորդ աճուրդի փակումը այն ընդհանուր առմամբ իջել է 5 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,22 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,9 017 դոլար։


Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը բարձրացել է 0,4 տոկոսով՝ 8 586,6 դոլար, ալյումինիումինն իջել է 0,34 տոկոսով՝ 2 319 դոլար, ցինկինը՝ 0,91 տոկոսով՝ 2 621 դոլար։
Դիտվել է 11317անգամ
Վերջին լուրեր