17 / Մայիս / 2023 : 12-22

Ոսկու արժեքն աննշան բարձրանում է


Ոսկու գինն աննշան բարձրանում է, մինչ շուկաները սպասում են ԱՄՆ պետական պարտքի շեմի մասին որոշմանը, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 0,9 դոլարով կամ 0,05 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 991,95 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանացել է 0,23 տոկոսով՝ մեկ ունցիան 23,835 դոլար։

Ոսկու գինն այսպիսով կայունանում է նախօրեին մեկ ունցիան 2 000 դոլարից ցածր իջնելուց հետո։
Դիտվել է 10010անգամ
Վերջին լուրեր