30 / Մայիս / 2023 : 14-24

Ի՞նչ կապ ունեն Հարրի Փոթերն ու Խաչատուր Աբովյանը․ երիտասարդ գիտնականի բացահայտումները

ԳԻՏՆԱԿԱՆԸ/Աստղիկ Սողոյան – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

Աստղիկ Սողոյանը գրականագետ է, գիտաշխատող և դասախոս։ 28 տարեկան Աստղիկը հեղինակ և համահեղինակ է 21 գիտական հոդվածի, որոնցից մեկը՝ միջազգային հղվող ամսագրում։ Նա նաև հեղինակ է 2 մենագրության, որոնք հայ գրականության մասին շատ հետաքրքիր բացահայտումներ են պարունակում։
ԳԻՏՆԱԿԱՆԸ #հաղորդաշարի 2-րդ մասում բացահայտում ենք, թե ի՞նչ կապ ունեն Հարրի Փոթերը և Վերք Հայաստանի վեպը, և ինչպես Խաչատուր Աբովյանը երիտասարդ գիտնականի երազում նրան կարևոր հուշումներ փոխանցեց։
Աստղիկ Սողոյանը վերհիշելով գիտությունն ընտրելու իր որոշումը, պատմում է․ «Շատերը ասում էին՝ քեզ պե՞տք էր գիտնական դառնաս, գիտնականները սոված են, գիտնականները փող չունեն ու մեկ էլ՝ գժվելու ես․․․ բայց ես այսօր արդեն գիտնական եմ։ Պիտի լավը լինես․ ոչ թե ուղղակի սովորես, պաշտպանես նրա համար, որ այդ «птичка» աստվածը ստանաս, այլ նվիրվես գիտությանը, ինչ-որ պահի ամեն ինչ մի կողմ դնես, սովորես ու նվիրվես, իսկ հետո քաղես այդ նվիրումի պտուղները»։
Նա նշում է, որ գիտական կոչումը ստացել է 26 տարեկանում և այդ ժամանակ Հայաստանի ամենաերիտասարդ գիտնականն էր։
Աստղիկ Սողոյանը՝ խոսելով ոգեշնչման աղբյուրների մասին, ասում է․ «Գիտությունն ինքնին նվիրում է, սա ոչ միայն ՀՀ-ում, այլ ամբողջ աշխարհում։ Գիտնական լինելով դու պետք է հասկանաս, որ դու քեզ նվիրելու ես այդ մասնագիտությանը, միայն ստանալուն չպետք է նայես, դու պիտի նաև տալուն նայես, դու տալու ես, ստանալու էլ ես, հատկապես այսօր գիտնականի վիճակն այն շատ ծանր վիճակից ավելի լավ, բարվոք վիճակում է»։
Հաղորդաշարի ընթացքում․

- Ի՞նչ կապ ունեն Հարրի Փոթերն ու Խաչատուր Աբովյանը։
- Ինչ է կոդավորել Խաչատուր Աբովյանը իր «Աղասու խաղը» ստեղծագործության մեջ։
- Հակոբ Պարոնյանը նաև մանկագիր է եղել։
- Ինչո՞ւ գայլը կերավ Կարմիր վարդուկին։
- Ինչի մասին է երազում երիտասարդ գիտնականը։
Ինչպիսի՞ն է նա՝ գիտնականը․ հաղորդաշարը պատմում է Հայաստանի գիտության ոլորտում աշխատող երիտասարդ (և ոչ միայն) գիտնականների մասին, նրանց ձեռքբերումների, ոգեշնչման և վախերի։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։
Դիտվել է 71292անգամ
Վերջին լուրեր