20 / Մայիս / 2020 : 14-09

ԱՄՆ նախագահն առաջադրել է ամերիկահայ Պատրիկ Հովակիմյանին
 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է ամերիկահայ Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը։ Այս նշանակումը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից
Հաստատման դեպքում վերջինս պետք է իրավական հարցերով խորհրդատվություն տրամադրի Ազգայինհետախուզության տնօրենին և գրասենյակին, որը համակարգում է և ղեկավարում ամերիկյան հետախուզական ևհակահետախուզական 16 մարմինների աշխատանքը, որոնց շարքում են Կենտրոնական հետախուզականգործակալությունը, Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը և այլ կառույցներ։

Նախքան այս նշանակումը Պատրիկ Հովակիմյաը զբաղեցրել է Արդարադատության նախարարության գլխավորդատախազի տեղակալի օգնականի պաշտոնը: Նա նաև զբաղեցրել է միջազգային կազմակերպված հանցավորությանդեմ պայքարի բաժնի ղեկավարի պաշտոնը, եղել է Կալիֆոռնիայի Հարավային շրջանի դատախազի օգնական:

Դիտվել է 2298անգամ
Վերջին լուրեր