12 / Փետրվար / 2024 : 16-00

Կայացավ «Թամզարա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ ռեժիսոր Նադի Իսպիրյանի հերթական գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Մելոդրամայի ժանրում նկարահանված «Թամզարա» ֆիլմի գլխավոր հերոսուհին պարուհի է՝ Թամզարան, ով հասարակական կարծիքի և ավանդական բարքերի պատճառով կորցնում է իր երջանկությունն ու սերը:

Ռեժիսորը ֆիլմի միջոցով համադրել է կյանքի երկու կողմերը՝ մի կողմում իրար սիրող երիտասրադներն են, մյուս կողմում՝ ընտանիքին դեմ չգնացող տղան, ով հանուն ծնողների չի ամուսնանում սիրած աղջկա հետ: Տարիներ հետո, երբ համարձակությունն ու գիտակցությունը հասնում են այն մակարդակի, որ զգացմունքն ու սերը չի կարելի դնել զոհասեղանին և կատարել հասարակության ցանկությունը, արդեն ուշ է լինում, որովհետև իր սիրած աղջիկը՝ Թամզարան, ունենում է իր սեփական ընտանիքը:

Չափազանց հետաքրքիր սցենարին զուգահեռ ֆիլմի յուրաքանչյուր դրվագում կա հուզական և էմոցիոնալ ընթացք, որը ստիպում է հանդիսատեսին սրտատրոփ սպասել գործողությունների զարգացմանը:

«Թամզարա» գեղարվեստական ֆիլմը կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:
Դիտվել է 27206անգամ
Վերջին լուրեր