28 / Փետրվար / 2024 : 17-27

Սրահում սեր կար, շատ սեր` դեպի գիրքը, ընթերցումն ու գրականությունը


Օրերս տեղի ունեցավ գրող Դավիթ Սամվելյանի «Ունայնություն ըստ սերերի» գրքի շնորհանդեսը: Գիրքն ունի երեք բաժին` «Լեռան տակի քարոզ», «Ունայնություն ըստ սերերի» բանաստեղծական շարքերը, որոնցում տեղ են գտել ¬2009-2022 թթ. գրված բանաստեղծություններ, և «Վի-վա» նամակագրական ժանրի էսսեն (ամբողջական տարբերակը` նախապատմությամբ)։
Ընթերցասերները հավաքվել էին մեկ հարկի տակ լսելու նրա պոզիան:
Հատվածներից մեկը.


Իմ սիրավառ տեսիլք,
իմ գիտակցված ցնորք...
Երբ կարոտում ես ամեն մի բառին ու անգամ նշանին, երբ զգում ես լռության մեջ նրա արձագանքող ձայնը, ու ժպիտն ուրվագծվում է աչքերիդ առջև, սիրտդ սկսում է արագ զարկերի մի տարափ, իսկ բացակայությունից վրադ իջնում է ծանր ու մռայլ թախիծ...
Արդեն անխուսափելի է. նշանակում է՝ նա հոսում է երակներովդ...
Կարոտիս Հատուկ Գոյական,
բոլոր ստորոգյալներն ու պարագաները ածանցում եմ քեզ...
Դիտվել է 8421անգամ
Վերջին լուրեր