01 / Մարտ / 2024 : 13-14

Հայ երիտասարդ գործարարները նորանոր հաջողություններ են ձեռք բերում

Բիզնես նպատակներով Միացյալ Նահանգներ են մեկնել «Թարգեթինգ» ընկերության և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա»-յի համահիմնադիրներ Գոռ Կարապետյանը և Էմիլ Կրոյանը։
Ամերիկյան երազանքի հետքերով այս ուղևորության մեկնարկը՝ Ամենահզոր Տեխնոլոգիական ֆորում CES 2024-ն էր, որից հետո գործարարները նախաձեռնեցին Linkedin Local Glendale նեթվորքինգային միջոցառումը, որը միավորեց Լոս Անջելեսում գտնվող հայ բիզնես համայնքին, ինչպես նաև Հայաստանից Նահանգներ ժամանած հայկական պատվիրակությանը։ Միջոցառումը մեծ արձագանք էր ստացել և ամբողջությամբ ծառայել իր վերջնանպատակին՝ ձևավորելով բազմաթիվ օգտակար կապեր ու սկիզբ տալով նոր համագործակցությունների։
Այս միջոցառումը նախադեպն է Երևանում կայանալիք իր տեսակի մեջ նոր ձաչափով LinkedIn Local Yerevan-նեթվորքինգային միջոցառման։
Գործարարների հաջորդ կարևոր ձեռքբերումը կամ այսպես ասած ամերիկյան երազանքի իրականացումը՝ Միացյալ նահանգներում իրենց բիզնեսների ներկայացուցչության հիմնադրումն էր, որը կնպաստի աշխարհի տարբեր երկրների հետ էլ ավելի ամրապնդլու բիզնես հարաբերությունները և կապերը։

Գործարարները իրենց փորձով կիսվեցին Լոս Անջելեսի «Մանթաշյանց Ձեռներեցների Միության», Buy Armenian-ի և The Center of Armenian Arts-ի բիզնես համայնքի, ինչպես նաև բազմաթիվ այլ գործարարների հետ։ Գործարարները լիահույս են, որ տարին լինելու է շատ արդյունքահեն և արդյյունավետ։ Համահիմնադիրներն իրենց ողջ թիմով միտված են ջանասիրաբար աշխատելու և նոր ձեռքբերումներ ունենալու` նախընտրելով չբարձրաձայնել նպատակների մասին, ինչպես նաև խոստանալով հաճելի անակնկալներ իրենց կազմակերպության կողմից։ Առաջիկա ամենամեծ միջոցառումը, որը նախատեսում են ապրիլի ամսին, LinkedIn Local Yerevan-ն է, որի մասին տեղեկությունները առկա են սոցցանցերում։
Դիտվել է 10110անգամ
Վերջին լուրեր