01 / Մարտ / 2024 : 15-48

Մատենադարանը համալրվել է 3 նոր հմայիլներով և 2 Ձեռաց Մաշտոցներով։

Անհատ հավաքորդից մատենադարանի միջոցներով ձեռք են բերվել 3 հմայիլներ և 2 Ձեռաց Մաշտոցներ, որոնք այժմ գտնվում են մշակման և ուսումնասիրության փուլում։Մատենադարանի աշխատակիցները նշում են, որ նման Ձեռաց Մաշտոցներով քահանաները ժամանակին իրականացրել են ծիսակատարություններ ժամանակ։17-րդ դարի ժապավենաձև հմայիլներն էլ իրենց հերթին նախատեսված են եղել կրողին տարբեր տեսակի հիվանդություններից և աղետներից պատպանելու և հաջողություն բերելու համար։
Նշենք նաև, որ Մատենադարանը վերջերս դանիական աճուրդից հանել և կառավարության միջոցներով ձեռք է բերել 15-րդ դարի հայկական ձեռագիր, որը արդեն իսկ տեղադրված է մատենադարանում։
Դիտվել է 1569անգամ
Վերջին լուրեր