04 / Մարտ / 2024 : 17-17
«Արվեստը մարդու ճակատագրի մասին է, եթե մարդն ասելիք չունի, նա ոչ չմեկ է» - Հրաչյա Գասպարյան
«Հայրս ևս կինոի և թատրոնի մարդ էր, բայց նրան 3 անգամ վտարել են Երևանից»։ «Գրեթե ամբողջ կյանքս անցել է թատրոնում։ Ես թատրոնում եմ ծնվել, բեմ եմ բարձրացել նույնիսկ երբ նորածին երեխա էին, բայց հայրս ինձ միշտ ասում էր․ «Ուր ուզում ես գնա, բայց թատրոն չգնաս»։ «Գրականությունն ուղղակի կարդալիս այն դառնում է սերիալ, որը ավելի շատ հիմարեցնում, քան գիտելիք է տալիս։ Գրականությունը պետք է հասկանալ»։ «Արվեստը մարդու ճակատագրի մասին է, եթե մարդն ասելու բան չունի, ապա նա չունի ճակատագիր և կյանք․նա ոչ չմեկ է»։«Սոս Սարգսյանը մի ճշմարտություն ուներ, որին ես էլ եմ հետևում։ Նա միշտ ասում էր․ «Դու կարող ես լինել լավ արվեստագետ, սակայն եթե դու քո երկրի համար լավ քաղաքացի չես, ապա որպես արվեստագետ պետք չես քո երկրին»։
«Լեզուն չէ, որ որոշում է մեր ազգությունը։ Շատերն են ասում,
որ սխալ է ռուսերեն խոսել կամ մտածելը, եթե հայ ես, բայց նրանք մոռանում են, որ մեր
մեծերից շատերը նույնիսկ չեն էլ խոսել հայերեն։ Վիլիամ Սարոյալը, Փարաջանովը, Խաչատրյանը․․․նրանք
բոլորն էլ չեն ստեղծագործել հայերենով, բայց էությամբ հայ են եղել, և դա ամենակարևորն
է»։
«Ես դեռ ունեմ պարտականություն՝ ես չեմ վերջացրել իմ երեխաների
դաստիարակությունը։ Ես այլևս նրանց խորհուրդներ ու խրատներ չեմ տալիս, ես ուղղակի ստիպում
եմ նրանց մտածել»։
Դիտվել է
7086անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...