04 / Մարտ / 2024 : 17-17

«Արվեստը մարդու ճակատագրի մասին է, եթե մարդն ասելիք չունի, նա ոչ չմեկ է» - Հրաչյա Գասպարյան

«Հայրս ևս կինոի և թատրոնի մարդ էր, բայց նրան 3 անգամ վտարել են Երևանից»։ «Գրեթե ամբողջ կյանքս անցել է թատրոնում։ Ես թատրոնում եմ ծնվել, բեմ եմ բարձրացել նույնիսկ երբ նորածին երեխա էին, բայց հայրս ինձ միշտ ասում էր․ «Ուր ուզում ես գնա, բայց թատրոն չգնաս»։
«Գրականությունն ուղղակի կարդալիս այն դառնում է սերիալ, որը ավելի շատ հիմարեցնում, քան գիտելիք է տալիս։ Գրականությունը պետք է հասկանալ»։ «Արվեստը մարդու ճակատագրի մասին է, եթե մարդն ասելու բան չունի, ապա նա չունի ճակատագիր և կյանք․նա ոչ չմեկ է»։
«Սոս Սարգսյանը մի ճշմարտություն ուներ, որին ես էլ եմ հետևում։ Նա միշտ ասում էր․ «Դու կարող ես լինել լավ արվեստագետ, սակայն եթե դու քո երկրի համար լավ քաղաքացի չես, ապա որպես արվեստագետ պետք չես քո երկրին»։

«Լեզուն չէ, որ որոշում է մեր ազգությունը։ Շատերն են ասում, որ սխալ է ռուսերեն խոսել կամ մտածելը, եթե հայ ես, բայց նրանք մոռանում են, որ մեր մեծերից շատերը նույնիսկ չեն էլ խոսել հայերեն։ Վիլիամ Սարոյալը, Փարաջանովը, Խաչատրյանը․․․նրանք բոլորն էլ չեն ստեղծագործել հայերենով, բայց էությամբ հայ են եղել, և դա ամենակարևորն է»։

«Ես դեռ ունեմ պարտականություն՝ ես չեմ վերջացրել իմ երեխաների դաստիարակությունը։ Ես այլևս նրանց խորհուրդներ ու խրատներ չեմ տալիս, ես ուղղակի ստիպում եմ նրանց մտածել»։
Դիտվել է 4397անգամ
Վերջին լուրեր