Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մարտ / 2024 : 16-13

Արհեստական բանականության նոր մոդել, որ իր հզորությամբ կգերազանցի OpenAI-ին և Google-ին

OpenAI ընկերության նախկին աշխատակիցները ստեղծել են Anthropic ընկերությունը, որն այժմ ներակայանում է իր արհեստական բանականության (ԱԲ) նոր սերնդի մոդելներով՝ միավորված Claude 3 անվան տակ: Այս մոդելների ստեղծման համար պահանջվել են ֆինանսական և աշխատանքային մեծ ներդրումներ, սակայն որակային առումով դրանք մի քանի անգամ գերազանցում են OpenAI-ին և Google-ին: Claude 3-ը նախատեսված է ինչպես տեքստային, այնպես էլ տեական ինֆորմացիայի ուսումնասիրման և մշակման: ԱԲ այս մոդելի ֆունկցիոնալության ընդլայնումը թույլ է տալիս նոր մոդելները բերել վիրտուալ աշխարհից դուրս՝ այն օգտագործելով նաև բժշկության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:
Ընկերությունը ներկայացնում է երեք մոդել՝ Haiku, Sonnet և Opus: Վերջինս ամենաառաջադեմ մոդելն է և բնութագրվում է որպես ամենախելացի։ Ներկայումս Opus և Sonnet մոդելները հասանելի են միայն պաշտոնական claude.ai կայքի և հավելվածների ծրագրային միջերեսի (API) միջոցով: Haiku մոդելը, որը ունակ է տվյալները մշակել մեծ արագությամբ և նվազագույն ծախսերով, մոտ ապագայում կներկայացվի օգտատերերին։
Դիտվել է 8610անգամ
Վերջին լուրեր