05 / Մարտ / 2024 : 17-27

Հայկական մշակույթը «DisneyFR»-ում։

«MICKEY MOUSE FUNHOUSE»-ը թողարկել է հայկական ավանդական Վարդավառ տոնին նվիրված հատուկ էպիզոդ։
Մինի Մաուսը պետք է նշի Վարդավառը, սակայն նրա հագուստը տոնին չի համապատասխանում։ Միննիին, Միկիին եւ նրանց ընկերներին ազգային, գործիքների նվագակցությամբ, դիմավորում է Աստղիկ աստվածուհին, ով կրում է ավանդական հայկական Տարազ։ Իջնելով տաճարից՝ նա ջրով կախարդում և Մինիին հայկական Տարազ է նվիրում: Աստղիկի կերպարը հնչյունավորում է հայկական արմատներ ունեցող Լիանա Բդեվին: Տեսարաններում շատ են նաև հայկական ճարտարապետության նմուշները՝ Գառնու տաճարը և կասկադը։
Էպիզոդը հագեցած է մշակութային հղումներո՝ հայկական Տարազ, հայերեն հնչյունավորում, և որ ամենակարևորն է հայկական թան և խորոված։ Էպիզոդը նշանավորում է պատմության մեջ հայկական մշակույթի առաջին ներկայացումը Դիսնեյում:
Դիտվել է 6566անգամ
Վերջին լուրեր