06 / Մարտ / 2024 : 16-10

Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավը աճուրդում վաճառվել է 92 միլիոն ռուբլով

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավը աճուրդում վաճառվել է 92 միլիոն ռուբլով։
«Ռուսական «Аукционный холдинг»-ի տվյալներով՝ փետրվարի 18-ին Մոսկվայի աճուրդի տանը կայացած աճուրդի ընթաղքում արվեստի գիտակների մեջ ամենամեծ ոգևորությունը առաջացրել է հավաքածուի մարգարիտը և գլխավոր թոփ լոտը՝ Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր» ծովանկարը, որում պատկերված են Կոստանդնուպոլսի աշտարակները։ 1878 թվականի կտավը աճուրդում գնվել է 92 միլիոն ռուբլով։ Նշվում է, որ մանսագետները կտավի նախնական արժեքը գնահատել էին 100 միլիոն ռուբլի։


Դիտվել է 6655անգամ
Վերջին լուրեր