11 / Մարտ / 2024 : 14-54

«Մենք փորձում ենք կոտրել կարծրատիպերը և հայկական երաժշտությանը տալ հնարավորություն տարածվելու ամբողջ աշխարհով՝ ստիպելով մարդկանց պարել և հայկական երաժշտության մեծ գաղափարի կրողը դառնալ»:- Դավիթ Ծերունյան

Մալմյո քաղաքում անկացվող Եվրատեսի 2024-ում Հայաստանը կներկայացնի Ladaniva բենդը։

Խումբը բաղկացած է մենակատար Ժակլին Բաղդասարյանից և ֆրանսիացի երաժիշտ Լուիս Թոմասից, ովքեր, իրենց երաժշտությամբ, հայկական ֆոլկը ներկայացնում են տարբեր ոճերով և մատուցմամբ։ Բալկանյան երաժշտությունից մինչև ջազ՝ խումբը հայկական երաժշտությունը հասանելի է դարձնում տարբեր ազգերին՝ հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը։

Ladaniva անվանումը վերցված է հայկական մակնիշի ավտոմեքենայի անվանումից և խորհրդանշում է բենդի շրջագաայությունը և մշակույթների միջև եղած կապը։

«Մենք փորձում ենք կոտրել կարծրատիպերը և հայկական երաժշտությանը տալ հնարավորություն տարածվելու ամբողջ աշխարհով՝ ստիպելով մարդկանց պարել և հայկական երաժշտության մեծ գաղափարի կրողը դառնալ։»- նշում է հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։


Շուտով տեղի կունենա նաև երգի պրեմիերան։
Դիտվել է 1473անգամ
Վերջին լուրեր