Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մարտ / 2024 : 16-54

«Ինքնության մասին չեն մտածում, ինքնությամբ ապրում են» - Արսեն Գրիգորյան

«Արտերկրում ապրող յուրաքանչյուր հայի համար ամենակարևորը հենց հետ դարձի ճամփան գտնելն է ։ Մենք, հայրենիք վերադառնալով, ոչ թե պետք է մտածենք, թե մեր հայրենիքը մեզ ինչ ունի տալու, այլ մենք ինքներս պիտի ձգտենք որևէ բան տալ մեր հայրենիքին»։ «Մեր հիմնական հարստությունը մեր ազգային, մշակութային ժառանգությունն է, մտածողությունը և մեր մարդկային ներուժը։ Եվ այդ հարստությունը ծաղկեցնելու համար մենք պետք է խթանենք հայրենադարձության զարգացմանը»։
«Ինքնության մասին չեն մտածում, ինքնությամբ ապրում են։ Ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր տեսակի հանդեպ ունեցած սերը։ Հայրենիքը պետք է սիրել ամբողջովին և անփոխադարձ, իր թերություններով և դժվարություններով հանդերձ»։ «Պետք է հայեցի մտածել։ Դու կարող ես ծնված լինել հայից, բայց հայ չլինել։ Հայ լինելը պատկանելիություն է, և այդ պատկանելիության իրավունքը պետք է ձեռք բերել»։ «Ես արդեն իսկ ապրում եմ իմ երազած Հայաստանում։ Ես արարում և ստեղծագործում եմ իմ հայրենիքի և իմ ժողովրդի համար։ Սակայն միայն երազելով չենք կարողանա մեր երկիրն ավելի լավը դարձնել։ Մենք ինքներս պիտի սկսենք աշխատել, որպեսզի ունենանք մեր երազանքների Հայաստանը»։
Դիտվել է 6774անգամ
Վերջին լուրեր