15 / Մարտ / 2024 : 14-50

Արհեստական բանականության ռոբոտներ, որոնք իրական ժամանակում կհաղորդակցվեն մարդկանց հետ

Figure ստարտափը OpenAI ընկերության հետ միասին ստեղծել է Figure 01 ռոբոտը, որը իրական ժամանակում կարող է խոսել մարդու հետ և կատարել նրա հրաանգները։ Հեղինակների խոսքերով՝ աշխարհում միլիոնավոր թափուր աշխատատեղեր կան, որոնք մարդկանց համար կարող են կենսական նշանակություն ունենալ։ Իսկ մարդանման ռոբոտները կնվազեցնեն այն ազատ աշխատատեղերի քանակը, որոնց համար պահանջվող մարդկային աշխատուժը խիստ սահմանափակ է։ Այսպես՝ FigureAI- ռոբոտները կծառայեն որպես օգնականներ։
Ռոբոտը կարող է հստակ և ճշգրիտ բնութագրել այն, ինչ տեսնում է իր դիմացի սեղանի վրա, և միևնույն ժամանակ նկարագրել զրուցակցին և նույնիսկ նրա կեցվածքը։ Այն հստակ ընկալու է շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները և կարողանում ճշգրորեն արձագանքել դրանց։ Արդեն կարելի է շփվել նույն ChatGPT չատբոտի հետ ձայնային հրամանների միջոցով: Figure 01-ում ներկառուցված տեսախցիկները ծառայում են որպես աչքեր և տվյալներ են փոխանցում արհեստական բանականությամբ գործող տեսողական-լեզվական մեծ մոդելին, որը վերապատրաստվել է OpenAI-ի կողմից: OpenAI-ի ալգորիթմները պատասխանատու են նաև ռոբոտի՝ մարդկային խոսքը հասկանալու ունակության համար, և Figure նեյրոցանցը ստացված տեղեկության հոսքը փոխակերպում է «ռոբոտի արագ, ցածր մակարդակի և ճարպիկ գործողությունների»:
Դիտվել է 4626անգամ
Վերջին լուրեր