18 / Մարտ / 2024 : 16-38

Նոր սմարթֆոն, որ կարող է առանց լիցքավորման աշխատել մինչև 744 ժամ

Չինական Blackview ընկերությունը ներկայացրել է բյուջետային Oscal Modern 8 մոդելը՝ հիմնված Unisoc T616 SoC-ի վրա, որը հզոր մարտկոցի շնորհիվ բավական երկար կարող է աշխատել առանց վերլիցքավորման և արժե ընդամենը 96 դոլար։ Սմարթֆոնը ունի 6000 մԱ/ժ մարտկոց՝ 18 Վտ արագ լիցքավորմամբ։ Սա հնարավորություն է տալիս մեկ լիցքավորմամբ սմարթֆոնը խաղեր խաղալու ռեժիմում օգտագործել մինչև 8 ժամ, իսկ սպասման ռեժիմում՝ մինչև 744 ժամ:Օպերատիվ և ներկառուցված հիշողության 8/128 ԳԲ տարբերակն արժե 93 դոլար, իսկ 256 ԳԲ նրեկառուցված հիշողությամբ տարբերակը՝ 108 դոլար։

Սմարթֆոնն ունի 50 MP Samsung ISOCELL JN1 հետևի տեսախցիկ և 8 MP Samsung ISOCELL 4H7 դիմային տեսախցիկ: Oscal Modern 8-ը չունի NFC-ի և 5G աջակցություն, թողարկվում է գունային երեք տարբերակով՝ Ash Grey, Ripple Blue և Wisteria Purple:
Դիտվել է 7298անգամ
Վերջին լուրեր