Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մարտ / 2024 : 16-39

Louis Vuitton-ը ներկայացրել է 935,000 դոլար արժողությամբ նոր ժամացույց

Louis Vuitton-ը, համագործակցելով հայտնի ճարտարապետ Ֆրենկ Գերիի հետ, ներկայացրել է Tambour Moon Flying Tourbillon Poinçon De Genève Sapphire Frank Gehry կիսաթափանցիկ ժամացույցը։

Մոդելի գեղագիտական ​​տարրերը ոգեշնչված են Գերիի նախագծած Louis Vuitton-ի՝ Սեուլի գրասենյակի և Փարիզի Fondation Louis Vuitton-ի խորհրդանշական շենքից։ Ժամացույցը գրեթե ամբողջապես թափացիկ է, ունի տարբերվող դիզայն և հավաքված է ձեռքով։ Թվատախտակը պատպանող ապակին վարպետորեն հղկված է, նման է ստեղծողի ճարտարապետական ոճին։ Այս ժամացույցի սիրտը ձեռագործ մեխանիզմ է, որը ամբողջությամբ մշակվել եւ հավաքվել է La Fabrique du Temps Louis Vuitton-ի կողմից։ Tambour Moon Flying Tourbillon Poinçon De Genève Sapphire Frank Gehry-ն թողարկվել է հինգ օրինակով և առժե 935,000 դոլար:
Դիտվել է 7395անգամ
Վերջին լուրեր