21 / Մարտ / 2024 : 15-57
Ֆայասը՝ որպես Իսպանիայի ամենագունավոր տոնախմբություն․ պատմությունը, խորհուրդը և արարողակարգը
Մարտի 19-ին Իսպանիայում հանդիսավոր ավարտվեց բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա Ֆայաս տոնակատարությունը։
Yelaket.am-ը
ներկայացնում է տոնի պատմությունը, խորհուրդը, արարողակարգը և անցկացվող միջոցառումները։
Ֆայասը իսպանական Վալենսիա քաղաքի
ամենամեծ ավանդական փառատոնն է, որն ավարտվում է ատաղձագործների հովանավոր սուրբ Հովսեփի տոնով։
Փառատոնը տևում էմարտի 1-ից մարտի 19-ը, իսկ բնակիչները տոնին պատրաստվում են մի
ամբողջ տարի։ Հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնք պատրաստվում են տարբեր
նյութերից, հասնում են մինչև 10 մետր բարձրության, իսկ կատարված ծախսերը երբեմն
գերազանցում են 100 հազար դոլարը։ Այդ օրորին ողջ քաղաքը հեղեղվում է հսկայական,
գունագեղ ձեռագործ ծավալային ֆիգուրներով։ Ամենավերջում, դրանք վերածվում են
իսկական կրակի թագավորության՝ երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով
կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից
ընտրված կառույցներից մեկը, որը հաղթող է ճանաչվում, կրակի չի մատնվում՝ իր տեղը զբաղեցնելով Վալենսիայի թանգարանում։
2016 թվականի նոյեմբերի 30-ին
Ֆայաս փառատոնն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային
ժառանգության ցանկի մեջ։
Ըստ վարկածներից
մեկի` Ֆայասն սկսվել է միջնադարում, երբ արհեստավորներն, ազատվելով իրենց կոտրված իրերից
և փայտի կտորներից, որոնք կուտակվել էին ձմեռվա ընթացքում, այրում էին դրանք, որպեսզի
տոնեն գարնանային գիշերահավասարը։ Ժամանակի ընթացքում, եկեղեցու միջամտությամբ,
պարոթները այրելու ամսաթիվը տեղափոխվել է հյուսների հովանավոր սուրբ Հովսեփին նվիրված փառատոնի տոնակատարության օր, և բոլոր
արհեստավորները հավաքում էին իրենց աշխատանքից մնացած տաշեղները և նետում էին խարույկի
մեջ։Տոնի թեմատիկան խիստ տարբեր է` պատմական, քաղաքական, կրոնա-կղերական և կատակերգական։ Ռեստորանների բազմությունը դուրս է գալիս փողոցներ, իսկ պայթյունները չեն դադարում մինչև ուշ գիշեր։ Բոլոր մարդիկ` փոքրից տարեց
մանակցում են տոնախմբությանը, իսկ փողոցները ծածկվում են պիրոտեխնիկական աղբով։
Քաղաքի
յուրաքանչյուր շրջան ունի մարդկանց կազմակերպված խումբ` Կասալ Ֆայեր, որը, գործելով ամբողջ տարվա ընթացքում, անցկացնում է միջոցառումներ,
երեկույթներ և ընթրիքներ դրամահավաքի համար։ Ամեն կասալ ֆայեր կոնստրուկցիա
է ստեղծում, որը հայտնի է որպես ֆայա, որն ի վերջո, այրվում
է։
Ֆայասան ամեն օր սկսվում է առավոտյան 8:00-ին՝ "արթնացման կանչով"։ Շքերթը սկսվում է, երբ փողոցներում հայտնվում
են փողային նվագախմբեր և սկսում աշխույժ երաժշտություն նվագել։ Նրանց հետևում
են ֆայերները, որոնք քայլում են փողոցներով` մեծ հրավառություններ անելով։ Մասկլետա, մեծ հրավառություն է, հրթիռների և հրավառությունների պայթյունների համակարգված տեղատարափ, որը տեղի
է ունենում փառատոնի ընթացքում ամեն օր՝ կեսօրից հետո։
Բնակիչները վերջին օրը թաղամասային ֆայաներն այրելուց հետո շտապում են քաղաքապետարանի հրապարակ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է այրվելու քաղաքապետարանի
պատրաստած ֆիգուրը։ Քաղաքապետարանիֆայայի այրումը խորհրդանշում է գարնան
գալը։
Ֆայասներից հեռու գտնվող փողոցներում մարդիկ զվարճանում են, կազմակերպում
պարահանդեսներ։
Թեև տոնի մեծ ծավալներին, հասցրած վնասներին և ծախսերին՝ կառավարությունը հստակ
օրենքներ չի սահմանել տոնակատարության համար։ Մարդիկ, իրենց մշակույթին և ավանդույթներին
հետևելով, ամեն տարի մի քանի օրով երջանկանում են ու խանդավառությամբ լցնում ամբողջ
քաղաքը։
Դիտվել է
5555անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
21 / Հունվար / 2020
Այբբենարանի յուրաքանչյուր էջ բացելով հայրենիքը ժպտում է քեզ
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է 9-դ հրաշալիք շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, գրող, հանրակրթական դպրոցների գործող դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը։
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...