22 / Մարտ / 2024 : 15-01

5 տեսարժան վայրեր Հայաստանում, որոնց մասին քչերը գիտեն

Հայաստանում զբոսաշրջությունը տարեց տարի զարգանում է, իսկ շատ տեսարժան վայրեր դեռևս մնում են չբացահայտված և քիչ հայտնի զբոսաշրջիկներին։
Yelaket.am-ը ներկայացնում է թոփ 5 ամենագեղեցիկ և «գաղտնի» վայրեր Հայաստանում, որոնք այցելելուց հետո կդառնան ձեր ճամփորդության ամենահիշարժան պահերից մեկը։

1․ Սուրբ Նիկոլայ Եկեղեցի

Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին գտնվում է Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թվականին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկ գյուղի ռուս-ուղղափառների համար։ Գործել է մինչև 1988 թվականը։ Եկեղեցին մեծ նվասներ է կրել Սպիտակի երկրաշարժի ժամանակ մինչ այժմ գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցին լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։ Չնայած փակ լինելուն՝ Սուրբ Նիկոլայը ճարտարապետական և տուրիստական յուրահատուկ կառույց է և Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։

2․ Գութանասար

Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագաթ է Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Գեղամա լեռնաշղթայում։ Լեռնագագաթն իր տեսքով սև անապատ է հիշեցնում, լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։ Այս լեռնաշղթան արշավներ կազմակերպելու և հետաքրքիր լուսանկարներ ստանալու հիանալի վայր է։

3․ Անտառի արքա

1966 թվականին Արա Սարգսյանն ընտանիքով հանգստանում էր Դիլիջան քաղաքի անտառապատ լեռան լանջին՝ Աղասի Խանջյանի ամառանոցում, և տարածքում շրջելիս քանդակագործը ճյուղերը տարածած մի հսկա ծառ է նկատել։ Քանդակագործի մոտ միտք է հղացել ծառին շունչ տալ։ 1923 թվականին Արա Սարգսյանն արդեն ստեղծել էր «Այծեմարդ» փայտե դիմաքանդակը։ 1967 թվականին այն ձևափոխվում է, նոր տեսք ստանում և անվանվում «Անտառի արքա»։

2․ Բյուրականի աստղադիտարան

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ.-ին՝ լեգենդար գիտնական Վիկտոր Համբարձումյանի կողմից: Հիմնադրման պահից մինչ օրս այստեղ կատարվել են բազմաթիվ կարևոր հայտնագործություններ, և այժմ աստղադիտարանը բաց է նաև այցելությունների համար:
Այստեղ հնարավորություն կա 2.6 մ հայելու տրամագծով աստղադիտակով ուսումնասիրել տիեզերքը, դիտել տարատեսակ տեսաֆիլմեր աստղացուցարանի միջոցով, մասնակցել աստղագիտական ցանկացած երևույթի մասին հանրամատչելի դասախոսությունների և ուսումնասիրել գիշերային երկինքը պրոֆեսիոնալ աստղադիտակով:

5․ Չարենցի կամար

Չարենցի կամարը կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից 1957 թվականին՝ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակի տարելիցին։ Ասում են՝ բանաստեղծն էլ էր սիրում շրջել այս վայրերով։ Այն ասես նկարի շրջանակ լինի, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատյան դաշտը՝ հեռվում ճախրող Մասիսով:
Դիտվել է 17662անգամ
Վերջին լուրեր