22 / Մարտ / 2024 : 16-02

LinkedIn Local Event-ը Հայաստանում իրականացվող առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունն է

LinkedIn Local Event-ը Հայաստանում երբեւէ իրականացվող իր ձեւաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունն է։ Միջոցառումը
միավորելու է բիզնես համայնքին՝ ստեղծելու նոր կապեր եւ հնարավորություններ։

LinkedIn Local Event-ը ունի միջազգային ֆորմատ եւ հաջողել է տարբեր երկրներում։ Այն միտված է Հայաստանի բիզնես միջավայրում
արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա հանդիպել եւ կիսվել
գաղափարներով ոլորտի լավագույնների հետ։ Ինչպես նաեւ ստեղծել կապեր՝ նորը սովորելու, ոգեշնչելու եւ ոգեշնչվելու։

Մեր թիմը կազմակերպել է LiknedIn Local Glendale միջոցառումը Միացյալ Նահանգներում, կուտակել համապատասխան հմտություններ եւ այժմ
պատրաստ է ձեռք բերած միջազգային փորձը ներդնել Հայաստանում։

Ապրիլի 6-ին բիզնես ոլորտի ներկայացուցիչները կարող են մասը դառնալ նեթվորքինգի կիրառմանը, որը վերցված է արտասահմանյան լավագույն
փորձից։ Այսպիսով, Linkedin Local Yerevan-ը սահմանելու է նեթվորքինգի նոր նշաձող։

Այս միջոցառումը լինելու է ոչ ստանդարտ ֆորմատի։ Տեղի է ունենալու ALTEZZA by Armenian Helicopters-ում՝ ուղղաթիռների անգառում: Որտեղ
ընդմիջումներին կվայելեք՝ DJ-ի ֆանտաստիկ երաժշտություն, կունենաք՝ գոլֆի workshop, կմասնակցեք՝ սոմելիեի մաստերքլասի, ականտես
կլինեք՝ խոսնակների՝ ուղղաթիռներով ժամանման։

Linkedin Local Yerevan-ի ակնարկները
Միջոցառման գաղափարի հիմնաքարը հանդիսանում է Հայաստանում նեթվորքինգի նոր մոտեցման ներդրումը, որը կնպաստի տարբեր
ոլորտներում հնարավորությունների ընդլայնմանը, եւ իհարկե, նոր կապերի ստեղծմանը։ Իսկ մշակված մոտեցումը ստեղծելու է կոմֆորտ
զոնայից դուրս նեթվորքինգ, որը յուրահատուկ ծրագիր է, ինչի միջոցով մասնակիցները կստանան առավելագույն արդյունքներ։

Միջոցառման ընթացքում հանդես կգան ամենատարբեր ոլորտներում կայացած մասնագետներ, ովքեր կկիսվեն սեփական փորձով, ինչպես նաեւ
իրադարձության շրջանակներում մասնակիցների հետ միասին՝ կքննարկեն նեթվորքինգի ճիշտ օգտագործման սկզբունքները։
Միջոցառման երկրորդ մասում լինելու է ուղղորդված նեթվորքինգ՝ նպատակաուղղված իրական եւ արդյունքամետ կապերի զարգացմանը,
որն էլ դուրս է գալու միջոցառման սահմաններից եւ կրելու է շարունակական բնույթ։

Linkedin Local Yerevan-ի շրջանակում տարբեր ոլորտների ձեռներեցներ, բիզնես սեփականատերեր եւ մասնագետներ հանդիպելու են նոր
համագաղափարակիցների, ովքեր կարող են դառնալ պոտենցիալ հաճախորդներ, գործընկերներ կամ ներդրողներ։

Միջոցառումը կայանալու է ապրիլի 6-ին Altezza by Armenian Helicopters-ում։
Դիտվել է 5737անգամ
Վերջին լուրեր