26 / Մարտ / 2024 : 16-44

Այս շաբաթ սպասվում է նոր գեոմագնիսական փոթորիկ

Արևի վրա պոռթկման ժամանակ պլազմայի արտանետման հետևանքով հնարավոր է այս շաբաթ տեղի ունենա գեոմագնիսական փոթորիկ։ Նման երևույթներին սովորաբար հաջորդում է հյուսիսափայլը, իսկ կապի միջոցնորն փոթորիկի ժամանակ խաթարվում են։

Բնակչությունը սակայն նման նշանները բացարձակապես չի զգալու, քանի որ ալիքները հասնում են միայն ավելի բարձր վայրերում գտնվող կապի աշտարակներին կամ ինքնաթիռներին։ Խնդիրներ կարող են ունենալ միայն արբանյակների օպերատորները իրենց տիեզերանավերին հետևելու հարցում։ Հյուսիսապայլը հնարավոր կլինի դիտել կրկին ավելի բարձր լայնություններում։

Մասնագետները նշում են, որ նման երևույթները հիմնականում տեղի են ունենում 11 տարին մեկ՝ մագնիսական բևեռների փոփոխության ցիկլի ընթացքում, ինչը շատ բնական է։ Դրանք Երկիր մոլորակի համար որևէ վանգ չեն հանդիսանում։

Մասնագետ Ջոնաթան Լաշը նշում է, որ արեգակնային առավելագույնի ժամանակ գեոմագնիսական փոթորիկներ, ինչպիսին էր անցյալ կիրակի նկատվածը, Երկրի վրա կարող են տեղի ունենալ տարին մի քանի անգամ: Իսկ արեգակնային ակտիվության նվազագույն փուլի ժամանակ փոթորիկների միջև միջակայքը կարող է լինել մի քանի տարի:
Դիտվել է 17389անգամ
Վերջին լուրեր