27 / Մարտ / 2024 : 15-53

Մեծամորի ատոմակայան․արդյո՞ք դրա արդյունավետությունը գերազանցում է հասցրած վնասներին

Մեծամորի ատոմակայանը Հայաստանի կարևոր նշանակություն ունեցող շինություններից է և կատարում է մեծ աշխատանք քաղաքացիներին ավելի մատչելի էներգիա մատակարարելու համար։ Սակայն դրա նվասակար ազդեցությունները ևս անհերքելի են և դարձել են տարիներ ձգվող քննարկումների պատճառ։ Նշվում է, որ, ներկայումս եղած պայմաններով, ատոմակայանը կարող է աշխատել միայն մինչև 2026 թվականը, ինչը նաև հաստատվեց վերջերս ստորագրված համաձայնագրերով, որոնք նախատեսում են Մեծամորի աստոմակայանը աստիճանաբար հանել գործածումից։ Սակայն անհրաժեշտ է հասկանալ՝արդյո՞ք աստոմակայանի գործունեությունը բավականաչափ արդյունավետ է և ունա՞կ է իր արդյունավետությամբ գերազանցելու հասցրած վնասներին։
Առաջին հերթին հարկ է ընգծել, որ տնտեսական և սպառողական տեսանկյունից ատոմակայանի գործունեությունը մեծապես արդյունավետ է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, հանդիսանում է մատչելի էներգիայի ստացման աղբյուր՝ 3-ից 4 անգամ ավելի էժան է, քան ջերմաէլեկտրակայնների արտադրած էներգիան։ Սպառողներին ապահովում է էներգիայի կայուն մատակարարմամբ (ընհանուր արտադրվող էներգիայի 1/3-ը)։ Մեկ այլ առավելություն է արտադրվող էներգիայի արտահանումը այլ երկրներ, որը տնտեսապես կարևոր նշանակություն ունի։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ անհնրաժեշտ է նաև ուսումնասիրել ատոմակայանի ունեցած բացասական ազդեցությունը պետության, շրջակա միջավայրի, մարդկանց և այլլ գործոնների վրա։

Ամենահաճախ արծարծվող խնդիրը թերևս մարդկային ռեսուրսի և աշխատուժի վրա ունեցած ատոմակայանի առհելի բացասական ազդեցությունն է։ Աշխատակիցներից գրեթե բոլորը տառապում են որևէ տեսակի հիվանդությամբ և ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Սրանք առաջանում են հիմնականում աշխատանքի ժամանակ մի շարք վնասակար քիմիական տարերի արտանետումից կամ դրանց հետ շբումից, որի հետևանքով քիմիական տարրերը ներթափանցում են մարդու օրգանիզմ։ Մասնագետները նշում են, որ այս խնդիրն այդքան էլ պարզ և անտեսված չէ, քանի աշխատակիցները նախ և առաջ գիտակցում են նման վտանգների մասին, անցում հատուկ նախապատրաստական ընթացակարգ, իսկ աշխատավայրում պայմանները մաքսիմալ հարմարեցված են քիմիական նյութերի հետ անմիջական շբումը կանխելուն։
Հաջորդ խնդրահարույց կետը ատոմակայանի՝ շրջակա միջավայն աղտոտելն է։ Կառույցի ամբողջ երկայնքով բուսականություն գրեթե չկա, տարածքն ամայեցված է, իսկ բնակելի տները՝ հեռացված։ Մասնագետները կրկին փորձում են բացատրել, որ, նախ և առաջ, Մեծամորի ատոմակայանի 4 հատվածներից աշխատում է միայն մեկը, ինչը նշանակում է, որ հասցված վնասը համեմատած այլ ատոմակայանների տեսանելիորեն քիչ է։ Իսկ ինչ վերաբերվում է բուսականությանը, ապա ատոմակայաններ թույլատրվում է կառուցել միմիայն նման ամայացած և մեկուսացված գոտիներում, որպեսզի հնարավորինս կրճատվի կառույցի շբումը արտաքին աշխարհի հետ։

Այս և շատ այլ հարցեր դեռևս քննարկաման մեջ են, սակայն պետք է հիշել, որ անկախ դրանց եզրակացություններից, ատոմակայանները ևս ունեն իրենց պիտանելիության ժամկետը և չեն կարող երկար տարիներ շահագործվել։
Դիտվել է 8541անգամ
Վերջին լուրեր