04 / Ապրիլ / 2024 : 14-20

«Դիզայնի ոլորտում Հայաստանը մեծ քայլերով առաջ է գնում»․ միջազգային մրցույթ՝ հայ դիզայներների մասնակցությամբ


Հայաստանի ինտերիեր դիզայներները կարող են մասնակիցը դառնալ և հաղթել համաշխարհային դիզայներական մրցույթում։ Այս մասին հայաստանյան դիզայներական համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է հատուկ այցով Հայաստան հրավիրված աշխարահռչակ Grohe ապրանքանիշի դասընթացավար Ռոման Բասովը՝ ընդգծելով, որ հայ դիզայներներն ունեն հաղթելու բոլոր հնարավորությունները։ Հայ ճարտարապետների և դիզայներների համայնքի հետ հանդիպումը կազմակերպել էր United Technical Service ընկերությունը, որը Grohe ապրանքանիշի երաշխիքային սպասարկման կենտրոնն է Հայաստանում։
Դասընթացավար Ռոման Բասովը հայ դիզայներներին ներկայացրել է գերմանական Grohe ապրանքանիշի բոլոր հնարավորությունները, արտադրական գործընթացի նրբությունները, արտադրանքի բազմազանությունն ու երանգների առատությունը։ Գերմանական այս ապրանքանիշի բարձր որակը և տեսականու բազմազանությունը հնարավորություն է տալիս դրսևորել դիզայներական ստեղծագործ միտք, ինչն էլ կարող է մրցույթին հայտ ներկայացնելու ուժեղ հիմք դառնալ։ Հաղթողները լինելու են 3-ը, որոնցից 1-ին տեղը զբաղեցրած մասնագետը հնարավորություն է ստանալու մեկնել Ճապոնիա՝ ծագող արևի երկիր, հակադրությունների երկիր, որտեղ գիտական և տեխնիկական առաջադիմությունը կատարյալ կերպով համադրվել է նրբագույն ճարտարապետության հետ։ Հաղթողի առջև կբացվի LIXIL ընկերության (Grohe ապրանքանիշ) սիրտը, որը աշխարհի մակարդակով առաջատար է սանիտարական տեխնիկայի արտադրության ոլորտում։ Կցուցադրվի նաև, թե ինչպես է ապրում ու շնչում ընկերությունը, որի նպատակն է լավագույն տունը ստեղծել բոլորի համար և ամենուր։
Հրավիրված դիզայներներին շատ հետաքրքրել է դասընթացի ընթացքում ներկայացված նյութերը, ինչպես նաև՝ մրցույթին մասնակիցը դառնալու գաղափարը։
«Ճարտարապետ» տարեգրքի խմբագիր Ռոզա Սամվելյանն ասել է․ «Հոգու խորքում վստահ եմ, որ առաջին մրցանակը Հայաստանից է լինելու, որովհետև մենք ունենք շատ ֆանտաստիկ նախագծեր արդեն արված Grohe-ի ապրանքներով ու այդ գունավոր լուծումներով։ Մեծամտություն չլինի, բայց դիզայնի ոլորտում Հայաստանը բավականին մեծ քայլերով քայլում է առաջ»։
Հրավիրված դասընթացավար Ռոման Բասովը նշել է, որ այսօրվա միջոցառումն անխոս դրական փորձ էր Երևանի և Հայաստանի համար։ «UTS-ի հետ մենք աշխատում ենք վաղուց և շատ հետաքրքրված ենք հրավիրված դիզայներների հետ հետագա համագործակցությամբ»,- ընդգծել է նա։
Դիզայներ Սաթի Աղեկյանն էլ մանրամասնել է․ «Նման միջոցառումների շնորհիվ միշտ լինում ես հոսքի մեջ։ Շփվում ես այլ մասնագետների հետ, լինում ես տեղեկացված ոլորտի նորություններից։ Կարծում եմ՝ շատ օգտակար է ինչպես դիզայներների, այնպես էլ ընկերությունների համար, որոնք կազմակերպում են։ Շատ ուրախ եմ, որ Grohe ապրանքանիշը Հայաստանում այսուհետ ներկայացված է ավելի մասնագիտացված ու մեծ տեսականիով մեկ սրահում, որտեղից կարող ես ընտրել գրեթե ամեն ինչ»։
United Technical Service ընկերության համասեփականատեր, հիմնադիր տնօրեն Սամվել Ալեքսանյանն ամփոփել է հավաքն՝ ասելով․ «Մենք բարձր ենք գնահատում ճարտարապետադիզայներական համայնքի հետ համագործակցությունը։ Այստեղ ոլորտի այն մասնագետներն են, որոնք պետք է իմանան ամեն ինչ և շատ կարևոր է, որ առաջին աղբյուրից դա ստանան»։

Գերմանական Grohe ապրանքանիշը տարբերվում է իր բազմերագությամբ և յուրօրինակ գունային լուծումներով։ «Լուսաբացի զովություն, ջերմ մայրամուտ, գերպողպատ, խտացված սև և այլն»․ սրանք Grohe կողմից առաջարկվող գունային երանգներից մի քանիսի անվանումներն են, որոնք կօգնեն կահավորել խոհանոցն ու լոգասենյակը՝ ըստ յուրաքանչյուրի ճաշակի և ցանկությունների։ GROHE գերմանական ապրանքանիշը սանտեխնիկայի խոշորագույն արտադրողներից է աշխարհում և հայտնի է իր որակով, երկարակեցությամբ ու նորարար մոտեցումներով։ Grohe ապրանքանիշի մասնագիտացված վաճառասրահը գտնվում է Դավիթ Անհաղթ 9 հասցեում։
Դիտվել է 10889անգամ
Վերջին լուրեր