04 / Ապրիլ / 2024 : 15-47

Հետազոտությունը պարզել է, որ ակնոցներ կրելը կարող է նպաստել եկամուտի աճին

Օպտիակական ակնոցների կրումը կարող է բարձրացնել մարդու եկամուտը 1/3-ի չափով։ Այս մասին փաստում են հետազոտողները, ովքեր, իրականացնելով փորձարկում Բանգլադեշում, մարդկանց որոշակի խմբի տվել են օպտիկական ակնոցներ։ Արդյունքում պարզվեց, որ տեսողության բարելավման հետևանքով զարգանում են աշխատանքային կարողությունները և նպաստում դրա արդյունավետությանը, ինչն էլ իր հերթին տալիս է հնարավորություն ավելի շատ եկամուտ ստանալու։ Մարդը ավելի քիչ ժամանակ և էներգիա է ծախսում կարդալու, որևէ բանդիտելու կամ աշխատելու վրա, ինչը աշխատողին ավելի արդյունավետ է դարձնում։ Որքան արդյունավետ է աշխատողը, այդքան ավելի պահանջված է և կարող է ավելի մեծ եկամուտ ստանալ։
Թվում է, թե սա ուղղակի վարկած է կամ տրամաբանական եզրակացություն, սակայն փորձին մասնակցած 35 տարեկան շուրջ 824 մարդու մոտ միջին եկամուտն աճել է՝ 35.5$-ից դառնալով 47.1$ ։Տեսողությունը մարդու ամենակարևոր ունակություններից մեկն է, առանց որի շատ հնարավորություններ և երևույթներ թվում են անհնարին։ Դրա պահպանումը կամ բարելավումը բարձրացնում է ոչ միայն կյանքի մակարդակը, այլև դառնում նոր հնարավորությունների աղբյուր։
Դիտվել է 7080անգամ
Վերջին լուրեր