04 / Ապրիլ / 2024 : 16-25
Սպասվում է արևի ամբողջական խավարում
Ապրիլի 8-ին Հյուսիսային Ամերիկայի տարածքում դիտվելու է արևի ամբողջական խավարում,
որը տեղի է ունենում ամենաքիչը 18 ամիսը մեկ։NASA-ի տվյալների համաձայն՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում։
Սակայն ինչն է այս երևույթն այդքան կարևոր և շրջադարձային դարձնում։ Պատճառներից
մեկը մարդկանց վրա դրա թողած հոգեբանական լուրջ ազդեցությունն է։
Պատմական աղբյուրներում նշվում է, որ դեռևս 1400 տարի առաջ արևի խավարումը ստիպել
է մարդկանց նույնիսկ դադարեցնել արյունալի ճակատամարտեր։ Արևի և լուսնի այս «բախումը»
ինչ որ հեքիաթային և գաղտնի խորհուրդ և ազդեցություն է առաջացնում մարդկանց մեջ, ստիպում
նրանց հավատալ «երկնային նշաններին»։
Պատճառներից մյուսը խավարման ժամանակ Էնշտեյնի տեսության ապացուցումն է։
Էնշտեյնը դեռևս 20-րդ դարի սկզբին խոսել
էր արևի խավարման ժամանակ աստղերի դիրքը փոփոխման վարկածի մասին։ Սակայն 1919 թվականի
արևի ամբողջական խավարումը ապացուցեց Էնշտեյնի տեսությունը․ աստղերը մարդու աչքին անտեսանելի
չափով, բայց փոխում են իրենց դիրքը, ինչն էլ ապացուցում էր հարաբերականության տեսության
ճշգրտությունը։ Արևի ամբողջական խավարումը թե՛ գիտական և թե՛ հոգեբանական տեսանկյունից կարևոր
դեր ունի։ Այն մարդկանց ավելի մոտ է դարձնում իրար և բնությանը, ստիպում մարդկանց գիտակցել
տիեզերքում և տեղի ունեցող անհավատալի իրադարձություններին և նոր զարկ տալիս գիտության
և աստղագիտության զարգացմանը։
Կենդանիներն ու բույսերը ևս արձագանքում են արևի
խավարմանը, նրանք Արեգակի ամբողջական խավարման փուլի սկիզբն ընկալում են որպես գիշերվա
սկիզբ: Օրինակ, մինչև ամբողջական փուլը, ցերեկային թռչունները կտրուկ դադարում են երգել
և սկսում են վերադառնալ իրենց բները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընկնում են գետնին,
մինչդեռ չղջիկները և բուերն ավելի ակտիվ են դառնում: Կենդանիները զգում են անհանգստություն:
Հայաստանի տարածքում արևի ամբողջական խավարում կդիտվի միայն 2025-ին։
Դիտվել է
4185անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...


