Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Ապրիլ / 2024 : 16-25

Սպասվում է արևի ամբողջական խավարում

Ապրիլի 8-ին Հյուսիսային Ամերիկայի տարածքում դիտվելու է արևի ամբողջական խավարում, որը տեղի է ունենում ամենաքիչը 18 ամիսը մեկ։

NASA-ի տվյալների համաձայն՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում։

Սակայն ինչն է այս երևույթն այդքան կարևոր և շրջադարձային դարձնում։ Պատճառներից մեկը մարդկանց վրա դրա թողած հոգեբանական լուրջ ազդեցությունն է։ Պատմական աղբյուրներում նշվում է, որ դեռևս 1400 տարի առաջ արևի խավարումը ստիպել է մարդկանց նույնիսկ դադարեցնել արյունալի ճակատամարտեր։ Արևի և լուսնի այս «բախումը» ինչ որ հեքիաթային և գաղտնի խորհուրդ և ազդեցություն է առաջացնում մարդկանց մեջ, ստիպում նրանց հավատալ «երկնային նշաններին»։


Պատճառներից մյուսը խավարման ժամանակ Էնշտեյնի տեսության ապացուցումն է։ Էնշտեյնը դեռևս 20-րդ դարի սկզբին խոսել էր արևի խավարման ժամանակ աստղերի դիրքը փոփոխման վարկածի մասին։ Սակայն 1919 թվականի արևի ամբողջական խավարումը ապացուցեց Էնշտեյնի տեսությունը․ աստղերը մարդու աչքին անտեսանելի չափով, բայց փոխում են իրենց դիրքը, ինչն էլ ապացուցում էր հարաբերականության տեսության ճշգրտությունը։

Արևի ամբողջական խավարումը թե՛ գիտական և թե՛ հոգեբանական տեսանկյունից կարևոր դեր ունի։ Այն մարդկանց ավելի մոտ է դարձնում իրար և բնությանը, ստիպում մարդկանց գիտակցել տիեզերքում և տեղի ունեցող անհավատալի իրադարձություններին և նոր զարկ տալիս գիտության և աստղագիտության զարգացմանը։

Կենդանիներն ու բույսերը ևս արձագանքում են արևի խավարմանը, նրանք Արեգակի ամբողջական խավարման փուլի սկիզբն ընկալում են որպես գիշերվա սկիզբ: Օրինակ, մինչև ամբողջական փուլը, ցերեկային թռչունները կտրուկ դադարում են երգել և սկսում են վերադառնալ իրենց բները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընկնում են գետնին, մինչդեռ չղջիկները և բուերն ավելի ակտիվ են դառնում: Կենդանիները զգում են անհանգստություն:

Հայաստանի տարածքում արևի ամբողջական խավարում կդիտվի միայն 2025-ին։
Դիտվել է 3073անգամ
Վերջին լուրեր