Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2024 : 15-53

Հայտնաբերվել է Երկիր մոլորակի համար վտանգավոր աստերոիդ

Աստղագետ Գենադի Բորիսովը հայտնաբերել է մի աստերոիդ, որը պոտենցիալ վտանգավոր է Երկրի համար։ Այս աստերոիդն ունի մոտ 200 մ տրամագիծ։ Գենադի Բորիսովն այն հայտնաբերել է մարտին, իսկ հաստատումն ստացվել է Հարվարդից՝ Փոքր մոլորակների կենտրոնից։ Այժմ աշխարհում մոտ 50 աստղադիտարաններ են զբաղված աստերոիդների որոնմամբ, սակայն դրանցից միայն հինգն են այս տարի երկնային նոր մարմիններ հայտնաբերել։ «Դրանք [աստերոիդները] շարժվում են 50 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Երկիրը Լուսնից բաժանող հեռավորությունն է, սակայն, այնուամենայնիվ, համարվում են պոտենցիալ վտանգավոր»,- հավելել է Բորիսովը։ Մեկ կիլոմետրից ավելի տրամագծով մերձերկրյա ամենամեծ աստերոիդները կարող են աղետալի փոփոխություններ առաջացնել Երկրի հետ բախման դեպքում, նույնիսկ ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը: Իսկ 140 մ-ից մինչև 1 կմ տրամագիծ ունեցող ավելի փոքր օբյեկտները Երկրի հետ բախման դեպքում կարող են տարածաշրջանային աղետների պատճառ դառնալ, ավերել ընդհուպ մինչև ամբողջական մայրցամաքներ և հանգեցնել հարյուր միլիոնավոր մարդկանց մահվան: Նման սցենարներից խուսափելու համար գիտնականները ուսումնասիրում են տիեզերքը, որպեսզի պոտենցիալ վտանգավոր աստերոիդների մասին նախապես իմանան։ Երկիրը նման աստերոիդներից պաշտպանելու շրջանակում NASA-ն 2022-ին իրականացրեց Double Asteroid Redirection Test առաքելությունը։

DART զոնդը հարվածել էր Դիդիմ աստղակերպի շուրջը պտտվող Դիմորֆին, պարզելու համար, թե արդյոք հնարավոր է արհեստական կերպով փոխել աստերոիդի ուղեծիրը։ Նրանց կարծիքով՝ բախումը աստղակերպի պտտման ժամանակը պետք է փոխեր մոտ 73 վայրկյանով, սակայն իրականում այն փոխվել է 32 րոպեով, և այժմ մեկ լիարժեք պտույտը տևում է 11 ժամ 23 րոպե։
Դիտվել է 3785անգամ
Վերջին լուրեր