08 / Ապրիլ / 2024 : 15-53
Հայտնաբերվել է Երկիր մոլորակի համար վտանգավոր աստերոիդ
Աստղագետ Գենադի Բորիսովը հայտնաբերել է մի աստերոիդ, որը պոտենցիալ վտանգավոր է Երկրի համար։ Այս աստերոիդն ունի մոտ 200 մ տրամագիծ։ Գենադի Բորիսովն այն հայտնաբերել է մարտին, իսկ հաստատումն ստացվել է Հարվարդից՝ Փոքր մոլորակների կենտրոնից։ Այժմ աշխարհում մոտ 50 աստղադիտարաններ են զբաղված աստերոիդների որոնմամբ, սակայն դրանցից միայն հինգն են այս տարի երկնային նոր մարմիններ հայտնաբերել։ «Դրանք [աստերոիդները] շարժվում են 50 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Երկիրը Լուսնից բաժանող հեռավորությունն է, սակայն, այնուամենայնիվ, համարվում են պոտենցիալ վտանգավոր»,- հավելել է Բորիսովը։ Մեկ կիլոմետրից ավելի տրամագծով մերձերկրյա ամենամեծ աստերոիդները կարող են աղետալի փոփոխություններ առաջացնել Երկրի հետ բախման դեպքում, նույնիսկ ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը: Իսկ 140 մ-ից մինչև 1 կմ տրամագիծ ունեցող ավելի փոքր օբյեկտները Երկրի հետ բախման դեպքում կարող են տարածաշրջանային աղետների պատճառ դառնալ, ավերել ընդհուպ մինչև ամբողջական մայրցամաքներ և հանգեցնել հարյուր միլիոնավոր մարդկանց մահվան: Նման սցենարներից խուսափելու համար գիտնականները ուսումնասիրում են տիեզերքը, որպեսզի պոտենցիալ վտանգավոր աստերոիդների մասին նախապես իմանան։ Երկիրը նման աստերոիդներից պաշտպանելու շրջանակում NASA-ն 2022-ին իրականացրեց Double Asteroid Redirection Test առաքելությունը։DART զոնդը հարվածել էր Դիդիմ աստղակերպի շուրջը պտտվող Դիմորֆին, պարզելու համար, թե արդյոք հնարավոր է արհեստական կերպով փոխել աստերոիդի ուղեծիրը։ Նրանց կարծիքով՝ բախումը աստղակերպի պտտման ժամանակը պետք է փոխեր մոտ 73 վայրկյանով, սակայն իրականում այն փոխվել է 32 րոպեով, և այժմ մեկ լիարժեք պտույտը տևում է 11 ժամ 23 րոպե։
Դիտվել է
3781անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...