Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2020 : 19-51

Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը․ Սիրիայում ՀՀ դեսպանություն

Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը:

«Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։

Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,-ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դիտվել է 7929անգամ
Վերջին լուրեր