13 / Ապրիլ / 2024 : 12-56

Linkedin Local Yerevan. նեթվորքինգի զարգացումը Հայաստանի բիզնես միջավայրում


Սույն թվականի ապրիլի 6-ին Թարգեթինգ ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում և տարածաշրջանում երբևէ առաջին անգամ LinkedIn Local Yerevan ուղղորդված բիզնես նեթվորքինգ միջոցառումը։

Նեթվորքինգ անելու համար պետք են հատուկ հմտություններ, սա է ամենատարածված կարծիքը։ Մինչդեռ իրականության մեջ հաջողված նեթվորքինգ անելու համար անհրաժեշտ է ճիշտ ընտրված վայր, բիզնես լսարան և ուղղորդված գործընթացներ։

LinkedIn Local Yerevan միջոցառումը Altezza by Armenian Helicopters-ի հարկի տակ միավորել էր 300+ գործարար համայնքի անդամների՝ ստեղծելու նոր կապեր, խորացնելու առկա կապերը, օգտվելու ընձեռված հնարավորություններից և իրենց հերթին դառնալու հնարավորություն այլ բիզնեսների և գործարար մարդկանց համար։

Իր ձևաչափով միջազգային այս ֆորմատը՝ LinkedIn Local Event-ը, միտված է նպաստելու նոր մշակույթի ձևավորմանը, որը նպաստելու է ամենատարբեր մասշտաբի բիզնեսներին հիմք դնելու նոր նախաձեռնությունների և խորացնելու իրենց կապերը։ Թարգեթինգ ընկերություը դեռ տարեսկզբին հաջող փորձ էր ունեցել Լոս Անջելեսում՝ Միացյալ Նահանգներում՝ կազմակերպելով LinkedIn Local Glendale-ը։ Այնուհետև այս հաջողված փորձը տեղափոխեց Երևան։
LinkedIn Local Yerevan միջոցառման մեկնարկը ազդարարվեց խոսնակների ուղղաթիռով ժամանամամբ։ Միջոցառման 7 խոսնակներ Արմեն Դարբինյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Ռեմ Դարբինյանը, Արմինե Մկրտչյանը, Գոռ Կարապետյանը և Էմիլ Կրոյանը կիսվեցին իրենց հաջողակ պատմություններով և շեշտեցին բիզնես աշխարում գրագետ նեթվորքինգ անելու անհրաժեշտությունը։


Նշենք, որ այս միջոցառման հասույթի 10 %-ը ուղղվելու է ռեԱրմենի հարթակում ներկայացված հետևյալ սոցիլական ծրագրերին՝ Մարզերի երեխաները մարզերում և Ուսանողի տուն։
Միջոցառման ընթացքում կային ամենատարբեր ժամանցային և ինֆորմացիոն նախաձեռնությունները։ Բոլոր ներկաները հնարավորություն ունեին վայելելու գինու հյուրասիրություն, համեղ սուրճի և թխվածքաբլիթների հյուրասիրություն։ Իսկ միջոցառման ընդմիջումներին մասնակինցերը կարող էին խաղալ գոլֆ և անելու ամենագնացների թեսթ-դրայվ։


LinkedIn Local Yerevan միջոցառումը լի էր նաև տարբեր անակնկալներով և մրցանակներով՝ նախատեսված միջոցառման մասնակիցների համար։
LinkedIn Local Yerevan միջոցառումը սրանով չի ավարտում իր անակնալները և հանդես կգա նոր նախաձեռնությամբ։ Սպասեք հունիսի 14-ին Ararat Valley Golf Club-ում Business Fun միջոցառման, որն իր բնույթով կլինի ավելի ոչ ֆորմալ և նոր անակնկալներով։

Միջոցառման մանրամասների համար կարող եք կապ հաստատել ստորև նշված հեռախոսահամարով՝
+37499033321
Դիտվել է 3223անգամ
Վերջին լուրեր