16 / Ապրիլ / 2024 : 14-59

Կոպենհագենում այրվել է 17-րդ դարի պատմական նշանակություն ունեցող կառույց

Մարտի 16ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այրվել է դեռևս 17-րդ դարում կառուցված, պատմական, հին ֆոնդային բորսան։ 1625 թվականի շինությունը դարեր շարունակ ծառայել էր որպես երկրի պարլամենտի կառույցի մի մաս, որտեղ նույնիսկ բնակվել են թագավորական ընանիքի անդամներ։ Կառույցում կային պատմամշակութային շատ իրեր, կտավներ, Դանիայի պատմության մասը կազմող վկայություններ։

Զոհեր և վիրավորներ չկան, շենքում գտվող բոլոր 400 աշխատակիցները կարողացել են բարեհաջող դուրս գալ շինությունից` նախքան դրա ավերումը։ Հնրավոր է եղել դուրս բերել նաև պատմական կարևոր նշանակություն ունեցող մի քանի կտավներ։ Վերջերս շինությունը և դրան հարակից տարածքներն էվակուացվել էին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Տեղական մարմինները պատահարը վերագրում են որպես «անզգուշության հետևանք» ։

Դանիացիները պնդում են, որ այս կառույցն իրենց «Notre Damme»-ն է՝ տաճարը, որը 2019-ի ապրիլի 15-ին այրվեց Փարիզում։ Թե՛ մշակութային կարևորությամբ և թե՛ դեպքի ժամանակային հարաբերությամբ, հրդեհի երկու դեպքերն ունեն շատ ընդհանրություններ, որոնք կասկածներ են առաջացնում դրանց առաջացման պատճառների վերաբերյալ։
Դիտվել է 2094անգամ
Վերջին լուրեր