17 / Ապրիլ / 2024 : 15-21

«Ամեն դերի հետ դու նետվում ես ջուրը․ թե ինչպես կլողաս ինչպես դուրս կգաս, արդեն կորոշի հանդիսատեսը». Տաթև Ղազարյան

«Մանկուց կարծել եմ, որ բոլոր մարդիկ դերասան են դառնում, որովհետև դերասանությունից բացի ինձ համար ավելի լավ մասնագիտություն չի եղել և չկա»։

«Դասավանդելիս պետք է հասկանաս, որ դու դերասանների ճակատագիր ես կերտում։ Պետք է ամեն ինչին շատ զգույշ մոտենաս։ Այժմ ուսանողները ևս ավելի պահանջկոտ են, և դա շատ լավ է․ նրանք վճարում են ահռելի գումարներ ուսման համար և դասախոսից պահանջում իրենց՝ դրան համարժեք գիտելիք տալ»։

«Սոս Սարգսյանի հետ ունեցած ամեն հանդիպում, նույնիսկ դասից դուրս՝ առօրյայում, մի ամբողջ կյանքի դաս էր։ Նույնիսկ եղել է, որ ինչ-որ հարցի շուրջ նա լռել է, և մենք այդ լռությունից ենք շատ բաներ սովորել»։

«Ամեն դերի հետ դու նետվում ես ջուրը․ թե ինչպես կլողաս ինչպես դուրս կգաս, արդեն կորոշի հանդիսատեսը»։
Դիտվել է 2101անգամ
Վերջին լուրեր